Մահացել է օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը: Այս մասին հայտնում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ «Օլգա Գաբայանն անգնահատելի ներդրում է ունեցել հայկական օպերային արվեստում: Տասնամյակներ շարունակ նրա մարմնավորած կերպարները հիացմունք են արթնացրել հանդիսատեսի սրտում, իսկ նրա օրինակով կրթվել են բազում սերունդներ: Սիրված երգչուհու հիշատակը հավերժ կմնա նրա արվեստի երկրպագուների սրտերում և հայ օպերային արվեստի պատմության մեջ: Օպերային թատրոնի անձնակազմը ցավակցություն է հայտնում արվեստագետի ընտանիքին, հարազատներին եւ մտերիմներին»,-ասվում է հաղորդագրության տեքստում։ Օլգա Գաբայանը ծնվել է 1940 թվականի դեկտեմբերի 27-ին։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ Նույն թվականից եղել է Երևանի օպերային թատրոնի մեներգչուհի։ 1992 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայում կերտել է Ալմաստի դերը, Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայում՝ Փառանձեմի դերը, Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայում մարմնավորել է Թամարին, Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայում Աննայի դերն է կերտել, Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայում մարմնավորել է Կարմենին, Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերայում՝ Ամներիսին, Վերդիի «Տրուբադուր» օպերայում՝ Ազուչենային։ 2016 թվականին հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է 2-րդ աստիճանի մեդալի։
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02