Հ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել անձի կողմից համակարգչային խարդախություն և փողերի լվացում կատարելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Մ.Ա.-ն 2021 թվականի հունիսի 24-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով ապօրինի հասանելիություն է ստացել տարբեր կայքերում գրանցված խաղային և վճարահաշվարկային կազմակերպությունում գրանցված հաշվառման հաշիվներին և համակարգչային տվյալը մուտքագրելու միջոցով հափշտակել է անձանց խաղային հաշիվներին և կցված բանկային քարտերին առկա ընդհանուր՝ 3 մլն 398 հզր 350 ՀՀ դրամ գումարը:
Այնուհետև, Մ.Ա.-ն հափշտակված գումարը ելքագրումների կամ խաղային պարտությունների տեսքով փոխանցել է տարբեր կայքերում այլ անձանց անվամբ գրանցված և իր կողմից փաստացի կառավարվող խաղային, էլեկտրոնային դրամապանակների հաշիվներին՝ ստանալով դրանք տնօրինելու հնարավորություն:
Բացի այդ, Մ.Ա.-ն հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների ծագման աղբյուրը և իրական բնույթը թաքցնելու նպատակով՝ մշակված հանցավոր գործողությունների կիրառմամբ մի շարք անձանց՝ իր կողմից կառավարվող հաշիվներից մյուս հաշիվներին փոխանցելու, նոր հաշվում առաջացած գումարը որպես խաղադրույքի արդյունքում առաջացող հաղթանակ ցուցադրելով, խաղադրույքներով և կանխիկացումներով կատարել է փողերի լվացում:
Մ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը) և 296-րդ հոդվածի 1-ին մասով (փողերի լվացումը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
18:16
18:02
17:44
17:29
17:13
16:08
15:58
15:56
15:50
15:19
15:08
14:55
14:36
14:14
14:03
13:58
13:45
13:33
12:19
11:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44