2025 թվականի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի վարույթում առկա է ավելի քան 900 գրավոր և բանավոր դիմում-բողոք, այդ թվում՝թեժ գծին ստացված հեռախոսազանգեր, աշխատակազմում քաղաքացիներին տրամադրված խորհրդատվություններ, հրապարակային հայտարարությունների հիման վրա Պաշտպանի նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգեր։
Իրականացվել է 22 մշտադիտարկման և արագ արձագանքման այց տարբեր զինվորական հաստատություններ, այդ թվում՝ զորամասեր, զինկոմիսարիատներ, զինվորական հոսպիտալներ, ռազմական ոստիկանության բաժիններ։
900 դիմում-բողոքներից 450-ը՝ թեժ գծի հեռախոսազանգեր և խորհրդատվություններն են, շուրջ 50 սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգերը:
Ստացված բողոքներից շուրջ 400-ը գրավոր բողոքներն են, որի 68 % Պաշտպանի աշխատակազմում քննարկման արդյունքում ստացել է լուծում, շուրջ 1% -ի պարագայում կայացվել է մարդու իրավունքների կամ ազատությունների խախատման առկայության մասին որոշում:
Դիմում-բողոքներով բարձրացվել են հարցեր, որոնք վերաբերում են զորակոչի շրջանակներում բժշկական հետազոտությունների և փորձաքննություների հետ կապված խնդիրներին, ծառայության ընթացքում առողջական խնդիրների կապակցությամբ պատշաճ բուժօգնություն ստանալուն, ԿՌԲՓԿ եզրակացությունների հետ անհամաձայնությանը, վարժական հավաքների ներգրավման հետ կապված խնդիրներին, բանակում բռնի գործողությունների և վատ վերաբերմունքի դեպքերին, սոցիալական իրավունքներին և այլն։
Ստացված բողոքներից շուրջ 25%-ը ստացվել է ձմեռային զորակոչի ընթացքում, 16 %-ը՝ ամառային զորակոչի ընթացքում։
2025 թվականի ընթացքում ոլորտին վերաբերող մի շարք իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Պաշտպանը ներկայացրել է դիրքորոշումներ, այդ թվում՝ բացասական, մանակցել դրանց մշակման և ընդունման գործընթացներին։
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման, արդյունավետ մեխանիզմների զարգացման, փորձի փոխանակման նպատակով Պաշտպանի աշխատակազմը համագործակցել է միջազգային և ներպետական մարմինների հետ։
2025 թվականի նոյեմբերի 27-ին Երևանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և «ՄԱԿ Կանայք» (UN Women) կառույցի համագործակցությամբ տեղի է ունեցել բարձր մակարդակի միջազգային համաժողով՝ «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության առաջխաղացում Հայաստանի զինված ուժերում և զինված ուժերից դուրս» խորագրով։
18:16
18:02
17:44
17:29
17:13
16:08
15:58
15:56
15:50
15:19
15:08
14:55
14:36
14:14
14:03
13:58
13:45
13:33
12:19
11:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44