Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձով են հանդես եկել։
««Փառք քեզ Աստված, փառք քեզ, ամեն բանի համար փառք քեզ»... Մուտք գործեցինք 2026 թվական և հայացքներս լույսով ու սրտներս հույսով, ապրումներս հավատքով և զգացումներս սիրով նշում ենք Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Մեծ Խորհուրդը: Մեր ազատությունից բանտարգելության մեջ գտնվող մեր սիրելի և համբուրելի ժողովրդին մեր սերը, ուժը, եռանդը, վերականգնումի կամքի և հաղթանակի իրականացման բարեմաղթանքն ենք հղում` մաղթելով և աղոթելով, որ Աստվածորդու Ծննդյան հրաշքով` նոր կյանքի և Հոգևոր Հայաստանի տեսիլքը հաղթանակի այս 2026 թվականին` մեր կյանքից հեռացնելով չարիքը իր բոլոր դրսևորումներով` սուտը, կեղծիքը, ատելությունը, թշնամությունը, պարտությունը, վախը, ուրացումը, դավաճանությունը, դավադիր հոգին, անարդարությունը և մեր կյանքում հաստատվեն ճշմարտությունը, արդարությունը, ազատությունը, պատիվը, հավատարմությունը, նվիրումը, արիությունը, հաշտությունը, սերը և հաղթանակը` այն բոլորը, ինչ Աստծունն է և բարի է: Ամբողջ 2025 թվականը եղավ հալածանքների և փորձությունների մի ժամանակահատված, որի գնահատականը պատմությունն ու սերունդները դեռևս կտան, սակայն մեզ համար այն դարձավ էլ ավելի հաստատվելու, զորանալու և հաստատակամ դառնալու կյանքի հանգրվան կարևոր իմաստով, որն օծված է մեր Տիրոջ պատգամով. «Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը... ուրախացեք և ցնծացեք...» (Մատթ. 5: 11-12): Եվ նրանք, ովքեր հույսը Տիրոջ վրա են դրել «պիտի ստանան երկիրը և ժառանգեն սուրբ լեռը» (Ես. 57:19): Թող 2026 թվականը լինի համախմբումի, անձնականից` անանձնական, մեկ նպատակով, մեկ հայացքով, մեկ պայքարով, մեկ տեսիլքով և մեկ հաղթանակով` Հայաստանի և հայության, մեր Սուրբ եկեղեցու, արդարության, ճշմարտության և պատվի հաղթանակով օրհնված տարի, և թող Իր Սուրբ Ծննդյան հրաշքով «հույսի Աստված լցնի ամբողջական ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ առատանանք» (Հռոմ. 15: 13), «ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը» (Հռոմ. 13: 12)... Դեպի Ազատագրում և Հաղթանակ... Բարի Ամանոր և Սուրբ Ծննդյան օրհնություն: Քրիստոս Ծնավ և Յայտնեցաւ Օրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի»,- ասվում է ուղերձում։
16:49
16:35
14:53
14:33
13:52
11:45
11:23
11:03
10:42
10:15
14:45
14:29
14:09
13:56
13:35
13:24
13:18
13:03
12:33
12:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55