Ինչպես և կանխատեսվել էր, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ վերջին 2 օրերին հանրապետության տարածքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի համեմատ բարձրացել է 16-20, առանձին հատվածներում 25-30 աստիճանով։
Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ Այսպես հունվարի 3-ի առավոտյան ժամը 8-ի դրությամբ Շիրակում դիտվել է -21․․․ -37, այսօր -2․․․-4 աստիճան ցուրտ, Լոռիում համապատասխանաբար -22․․․-28 աստիճան ցուրտ, այսօր +4․․․+7 աստիճան տաքություն, Տավուշում -10․․․-17 աստիճան ցուրտ, այսօր +4․․․+6 աստիճան տաքություն, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտում -24․․․-28 աստիճան ցուրտ, այսօր 0․․․-4, Գեղարքունիքում -14․․․-26 աստիճան ցուրտ, այսօր +2․․․+5 աստիճան տաքություն, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում -12․․․-15, այսօր -2․․․-3 աստիճան ցուրտ, Արարատյան դաշտում -13․․․-18, այսօր -2․․․-4 աստիճան ցուրտ, Վայց Ձորում -11․․․-16, այսօր 0․․․-2 աստիճան ցուրտ, Սյունիքի նախալեռներում -10․․․-15 աստիճան ցուրտ, այսօր +8․․․+12 աստիճան տաքություն, Սյունիքի հովիտներում -2․․․-5 աստիճան ցուրտ, այսօր +4․․․+7 աստիճան տաքություն։ Երևանի ցածրադիր գոտում հունվարի 3-ի գիշերը գրանցվել է -16․․․-18, այսօր -2․․․-4 աստիճան ցուրտ։ Հունվարի 9-ի կեսօրից հետո և հունվարի 10-ին Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին մարզրեում քամու ուժգնացում 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին էապես չի փոխվի։
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02