Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին իր ուղերձում կոչ է արել իրանցի երիտասարդությանը պահպանել միասնությունը՝ երկրում լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին, հաղորդել է IRIB գոծակալությունը։
«Սիրելի երիտասարդներ։ Պահպանեք ձեր պատրաստությունն ու միասնությունը։ Միասնական ազգը կհաղթի ցանկացած թշնամու»,- մեջբերել է գործակալությունը Խամենեիի խոսքերը։ Իր ուղերձում Իրանի գերագույն առաջնորդը բողոքի ցույցի մասնակիցներին անվանել է «մի բուռ վանդալներ», որոնք սկսել են ոչնչացնել իրենց սեփական ունեցվածքը։ Հունվարի 8-ին Իրանում բողոքի երթեր տեղի ունեցան 1979թ․ տապալված Իրանի շահի ժառանգ Ռեզա Փեհլեւիի կոչից հետո։ Չնայած սոցցանցերում շրջանառվող մասշտաբային եւ զանգվածային բողոքի ցույցերի տեսանյութերին՝ Իրանի Fars գործակալությունը պնդում էր, որ ցույցերը «սահմանափակ» էին։ Բողոքի շարժման ուժգնացմանը զուգընթաց՝ երեկ երեկոյան երկրում անջատվել են ինտերնետային, բջջային եւ քաղաքային հեռախոսային ծառայությունները։ IRIB գործակալությունը ավելի վաղ հայտնել էր, որ բողոքի ցույցերի ընթացքում վնասվել են մասնավոր սեփականություն եւ քաղաքային ենթակառուցվածքներ. ոչնչացվել են տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ շտապօգնության մեքենաներ եւ քաղաքային ավտոբուսներ, վնասվել են մետրոյի կայարաններ, մզկիթներ, բանկեր եւ խանութներ։ Հունվարի 9-ի գիշերը Իրանի պաշտոնական լրատվական գործակալությունների կայքերն ու մեսենջերները անհասանելի դարձան հանրային հուզումների ակտիվացման ֆոնին: IRNA, ISNA, Nour News, Mehr գործակալությունները, ինչպես նաեւ Khabar Fouri լրատվական ագրեգատորը, որոնք իրենց թելեգրամ-ալիքներում հրապարակում են լրատվական հաղորդագրությունների զգալի մասը, մի քանի ժամ չեն թարմացրել իրենց էջերը մեսենջերում:
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
11:17
10:53
10:42
10:23
10:08
09:45
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55