«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնում է, որ վերջերս մամուլում հրապարակումներ են հայտնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 129 շենքի բակում կոյուղաջրերի կուտակման վերաբերյալ:
«Հարգելի բնակիչներ և մեդիայի ներկայացուցիչներ, առաջացած խնդրի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունն այդ հասցեում կոյուղու սպասարկում չի կարողանում իրականացնել մի քանի պատճառով:
Նախ՝ Բաբաջանյան 129 շենքի բակային հեղեղատարը միացված է կոյուղատար համակարգին: Իսկ դա նշանակում է, որ այս օրերին հալոցքի հետևանքով հեղեղատարի մեջ լցված ավազը, տերևներն ու մնացած աղբը լցվում են նաև կոյուղագծի մեջ, ապա դուրս թափվում դիտահորերից, և տարածքում գոյանում են ջրակույտեր: Իսկ բակային հեղեղատարները, ըստ վարձակալության պայմանագրի, «Վեոլիա ջուր» ընկերության կողմից չեն սպասարկվում: Վարչական շրջանի աշխատակազմի հետ արդեն իսկ կա բանավոր պայմանավորվածություն՝ բակային հեղեղատարը կոյուղագծից առանձնացնելու վերաբերյալ: Մյուս խնդիրը ընկերության կողմից սպասարկվող կոյուղագծի վրա կառուցված շինություններն են, որոնք խոչընդոտում են խողովակաշարին մոտենալն ու դրա տեխնիկական վիճակը գնահատելը: Իսկ մեր մասնագետները կասկածներ ունեն, որ կոյուղու մի հատված վնասված է: Այս դեպքում էլ վարչական շրջանի աշխատակազմի հետ քննարկվում է շրջանցող կոյուղագիծ կառուցելու հարցը: «Վեոլիա ջուր» ընկերությունն իր սպասարկման գոտու յուրաքանաչյուր հասցեի խնդիրներից տեղյակ է, գործուն քայլեր է ձեռնարկում դրանք լուծելու ուղղությամբ, սակայն միշտ և ամեն ինչ չէ, որ կախված է միայն մեզանից»,- նշված է ընկերության հաղորդագրությունում:
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02