Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը։ «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2։21)։ Այսպես Աստվածորդին անուն ստացավ՝ Հիսուս։ Հենց այսօր՝ ամեն տարի հունվարի 13-ին՝ Քրիստոսի ծնունդից ութ օր անց նշում ենք Տիրոջ Անվանակոչության տոնը։ Նրա անունը ավետվել և նախանշվել էր դեռևս հրեշտակի կողմից։ Հիշենք Աստվածածնի Ավետման դրվագը։ Գաբրիել հրեշտակապետը, Սուրբ Աստվածամորն ավետելով Աստծո Որդու Ծննդյան մասին, պատվիրեց Մանկան անունը Հիսուս դնել: Այս մասին կրկին վկայում է նույն ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31):
Հիսուս անվան տարբերակներից է Հեսուն, որը շատ տարածված է եղել, և նշանակում է «փրկիչ»: Ուստի պատահական չէր Աստծո Որդու անվանադրումը. ինչպես Հեսուի առաջնորդությամբ Իսրայելի ժողովուրդը մտավ Ավետյաց Երկիր, այնպես էլ Հիսուսի փրկագործական առաքելության շնորհիվ տիրահաստատ ուղիով ընթացող նրա հետևորդներն են փրկվելու մեղքի գերությունից և մտնելու Երկնային Երուսաղեմ: «Հիսուս» անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև «Քրիստոս» անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է «Օծյալ» և համապատասխանում է եբրայերենի «Մեսիա»-ին: Մենք ամենքս էլ ծնվելով ստանում ենք անուններ։ Անունով է մարդը որոշակիանում, դառնում տարբերվող։ Սակայն դա մարդկանց, և ոչ Աստծու համար, քանզի Նա մեզ ճանաչում է մինչև անուններ ստանալը, ոչ այնպես, ինչպես մենք ենք ներկայանում, այլ այնպիսին, ինչպիսին կանք։ Այնպես որ Փրկչի անվանակոչության այս տոնը ևս մեկ առիթ է, որ խորհենք՝ ինչպե՞ս ենք ներկայանում մարդկանց և Աստծո առաջ, և ո՞վ ենք իրականում։ Փրկչի անվանակոչության տոնին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02