Աթենքում մեկնարկել է Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի խորհրդարանի նախագահի հանդիպումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Աթենքից, Նիկիտաս Կակլամանիսը, ողջունելով ՀՀ նախագահին, նշել է, որ Հունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը։ «Այսօր մենք ուրախությամբ ընդունում ենք Հայաստանի Հանրապետության նախագահին Հունաստանի խորհրդարանում։ Սա շատ լավ առիթ է քննարկելու երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Վերահաստում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին։ Բոլոր արդար պահանջները, որոնք կներկայացնի Հայաստանը, կարժանանան սատարման Հունաստանի կողմից»,-ասել է Հունաստանի խորհրդարանի նախագահը։ Երկու երկրների գործակցությունը զարգացնելու, ամրապնդելու գործում Հունաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է նաև հայ համայնքի դերը։ ՀՀ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի ու Հունաստանի հարաբերությունները պատմականորեն կարևոր նշանակություն են ունեցել։ Նրա խոսքով` Հայաստանի անկախությունից հետո այդ հարաբերությունները բավական դինամիկ զարգացում են ապրել։ «Մեր երկկողմ հարաբերություններն առավել կարևորվում են այս ժամանակաշրջանում, երբ Հայաստանը փորձում է տարածաշրջանում հաստատել խաղաղություն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանի իշխանություններին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար, հատկապես մեր երկրի համար դժվարին իրավիճակում»,-ասել է ՀՀ նախագահը։ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպումն ընդգրկուն օրակարգ ունի։
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02