Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ առաջնախաղ: Հանդիսատեսի դատին հանձնվեց Ֆ. Դոստոևսկու «Ծիծաղելի մարդու երազը» համանուն ստեղծագործության պլաստիկ դրաման։ «Ծիծաղելի մարդու երազը» ներկայացումը պատմում է մարդու ներքին ճգնաժամի, հոգևոր հակասությունների և կյանքի իմաստի որոնման մասին: Ներկայացումը ցույց է տալիս, թե ինչպես մեր ընտրությունները և գիտակցությունը ձևավորում են կյանքը և բացահայտում անհատական ազատության ու երջանկության սահմանները։
Ներկայացման բեմադրիչը Իննա Հախնազարյանն է: Նրա խոսքով՝ ներկայացման մեջ անձի վերածնման եւ կյանքի վերաարժևորման գաղափարն է ներկայացված։
«Յուրաքանչյուր մարդ ներկայացման միջոցով կարող է գտնել և վերանայել իր խնդիրները։ Կարծես, թե այդ ծիծաղելի մարդը յուրաքանչյուր մարդու արտացոլանքն է, մենք ամենքս էլ ծիծաղելի մարդ ենք, քանի որ մենք էլ երբեմն գնում ենք մեղքի ճանապարհով, բայց պետք է կարողանալ դուրս գալ մթությունից եւ արթնացնել մեր մեջ առկա լույսը, տարածել այն։ Մենք երկար ենք չարչարվել ու տանջվել։ Փորձել ենք հասնել նրան, որ բեմում լինեն ոչ թե առանձին դերակատարներ, այլ մեկ շնչող, մեկ զգացող օրգանիզմ։ Կարծում եմ՝ այդ միասնականությունը մեզ հաջողվել է»,-նշում է նա։
Բեմում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Սուրեն Շահվերդյանի արվեստանոցի ավարտական կուրսի ուսանողներն են, և նրանք էլ ընտրել են այս գործը։ Իննա Հախնազարյանը նրանց դասավանդել է բեմական շարժում, այսինքն՝ համագործակցությունը երկար պատմություն ունի։
Ներկայացման բեմանկարիչը Տիգրան Հարությունյանն է, զգեստները՝ Քնքուշ Մալխասյանի:
Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար: Առաջիկա ցուցադրությունը մարտի 1-ին է:
Արմինե Բրսոյան
11:47
11:28
11:04
10:44
10:19
10:03
09:47
09:18
09:03
17:40
17:04
12:21
12:20
11:44
11:19
11:02
14:25
14:08
13:44
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44