ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան և գրասենյակի հոսանքազրկման առնչությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայնում է, որ սույն թվականի մարտի 15-ին՝ ժամը 13։05-ին, Երևանի հիդրոէլեկտրակայանի 6կՎ փակ բաշխիչ սարքավորումների թիվ 8 բջիջը անջատվել է, որով պայմանավորված՝ կատարվել են էլեկտրամատակարարման սխեմայի փոխակերպումներ։
«Անջատման պատճառ է հանդիսացել այն, որ «Յուվենթուս» ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող կազմակերպությունը, առանց «ՀԷՑ» ՓԲԸ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցման, ապամոնտաժել և քանդել է տրանսֆորմատորային ենթակայանին կից ակադեմիային պատկանող շինությունը՝ վնասելով ՀԷՑ-ի սեփականություն հանդիսացող տրանսֆորմատորային ենթակայանի պատերը և տանիքը:
Արդյունքում հորդառատ անձրևաջրերի ներթափանցման հետևանքով շարքից դուրս են եկել տրանսֆորմատորային ենթակայանի էլեկտրական սարքավորումներն ու սնող մալուխագիծը, ինչպես նաև էլեկտրամատակարարման շղթայում գտնվող շրջանակաձև սխեմայի 4 ենթակայաններ՝ իրենց ցածր լարման էլեկտրասարքավորումներով և մալուխագծերով, ինչը վերջնարդյունքում հանգեցրել է տեղային խոշորամասշտաբ խափանման:
Այդ պահից հոսանքազրկվել է տվյալ ենթակայանից սնուցվող 6 հասցե (բաժանորդ), այդ թվում՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը:
Երեկ՝ սկսած 14:10-ից տեղորոշվել են ՏԵ-1112-ից սնող մալուխագծի և 400 կՎԱ տրանսֆորմատորի վնասվածքները, ինչպես նաև 0.4 կՎ կողմում տեղի է ունեցել կարճ միացում, որի հետևանքով վնասվել է ՏԵ-1754-ում սեկցիոն բաժանիչը, իսկ ՏԵ-1753-ում՝ մուտքային բեռի անջատիչը:
Նոր ի հայտ եկած հանգամանքներով պայմանավորված՝ 15:40-ից լաբորատորիան սկսել է վթարված մալուխագծերի տեղորոշման աշխատանքները, ինչն ավարտել է 20:10-ին:
Ընկերության մալուխներ և սարքավորումներ վերանորոգող բրիգադներն անմիջապես անցել են վերանորոգման աշխատանքների, ավարտելով աշխատանքներն այսօր՝ վաղ առավոտյան 07:20-ին:
07:20-ից ՏԵ-1112-ը դրվել է լարման տակ, սակայն խափանված մեկուսացման դիմադրության հետևանքով շարքից դուրս են եկել ենթակայանի այլ սարքավորումներ:
Ներկա պահի դրությամբ սարքավորումների և նյութերի մեկուսացման դիմադրության բարձրացման և չորացման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են:
Ժամեր անց բոլոր նշված 6 ուղղությունների էլեկտրամատակարարումը կվերականգնվի:
Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշել են ՀԷՑ-ից:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44