Ինչպես նախապես կանխատեսել էր Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ մարտի 27-ից Հայաստանը գտնվում է հարավից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ։ Դրա առավել ինտենսիվ փուլը գրանցվել է մարտի 27–28-ին, սակայն տեղումները շարունակվել են նաև հաջորդ օրերին՝ ընդգրկելով գրեթե ողջ երկրի տարածքը։
«Տեղումների բնույթը տարբեր է եղել՝ կախված տեղանքի բարձրությունից․ լեռնային շրջաններում հիմնականում տեղացել է ձյուն և ձնախառն անձրև, իսկ նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև։ Մի շարք հատվածներում տեղումները եղել են բավականին ինտենսիվ։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Սյունիքի մարզում։ Մարտի 27-ին Կապանում մեկ օրում տեղացել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի շուրջ 75 տոկոսը․ այսինքն՝ գրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրում։ Մարզի մյուս բնակավայրերում նույն օրը գրանցվել է 15–32 մմ տեղում։ Ընդհանուր առմամբ, մարտի 27–30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր շրջաններում տեղումների քանակը կազմել է 15–25 մմ, Սյունիքում՝ մինչև 49 մմ։ Երևանում արձանագրվել է 19–22 մմ տեղում։ Հատկանշական է, որ մարտի 30-ի առավոտյան ընդամենը մեկ ժամում (07։30–08։30) մայրաքաղաքում տեղացել է 8–9 մմ անձրև, ինչը համարվում է հորդառատ։ Այս օրերի եղանակային պատկերը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան արագ և ինտենսիվ կարող են դրսևորվել կլիմայական գործընթացները մեր տարածաշրջանում»,- նշել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44