ՆԳՆ-ն հորդորում է խուսափել խոզանների այրումից։
«Մի կայծ, և կրակն ընդամենը մի քանի րոպեում տարածվում է։ Գարնանը գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին զուգահեռ ավելանում են չոր խոտածածկույթի և խոզանների այրման դեպքերը։ Այն, ինչ շատերը համարում են ցանքատարածքներն ու արոտավայրերը արագ մաքրելու միջոց, իրականում կարող է վերածվել աղետի՝ վնասելով թե՛ բնությունը, թե՛ մարդու առողջությունը։
Մասնագետները շեշտում են, որ սա ոչ միայն սխալ, այլև վտանգավոր գործելակերպ է։ «Խոզանների այրումը լուրջ խնդիր է հանդիսանում ագրոէկոհամակարգերի համար և ոչ միայն տվյալ դաշտի, այլ ամբողջ տարածքի համար, որովհետև ագրոէկոհամակարգի տարրերը կարող են վնասվել»,- նշում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ալավերդյանը։ Փոխվում է հողի օրգանական կազմը, նվազում՝ խոնավությունն ու հողի բերրիությունը։ Թեև որոշ քաղաքացիներ կարծում են, որ չոր խոտածածկույթի այրումից հետո բերքը կարող է ավելանալ, մասնագետները զգուշացնում են՝ դա ժամանակավոր երևույթ է։ Արթուր Ալավերդյանի խոսքով՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում բերքատվությունը կտրուկ նվազում է․ այն պայմանավորված է խոզանների այրման համալիր բացասական ազդեցությամբ։
Կրակը լուրջ սպառնալիք է նաև կենդանական աշխարհի համար։ Վնասվում է էկոհամակարգը և աստիճանաբար կորցնում ինքնավերականգնման կարողությունը։ Փրկարար ծառայությունում արձանագրում են՝ խոզանների այրման դեպքերը հաճախ հանգեցնում են մեծ հրդեհների։ Հրդեհների ընթացքում առաջացող ծուխն ու վնասակար նյութերը բացասաբար են ազդում նաև մարդու առողջության վրա՝ մեծացնելով հիվանդությունների առաջացման ռիսկը։ Սամվել Այվազյանի խոսքով՝ հրդեհի հետևանքով մթնոլորտ է արտանետվում բենզապիրեն վտանգավոր նյութը, որը կարող է մարդկանց մոտ հանգեցնել սրտանոթային հիվանդությունների, ալերգիկ հետևանքների, ինչպես նաև կարող է առաջացնել թոքերի քաղցկեղ»,-նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
13:53
13:52
13:45
13:36
13:33
13:15
12:35
12:16
11:55
11:25
11:13
10:46
10:26
10:04
09:48
09:23
09:04
18:48
18:24
18:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44