ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ բուհերի ռեկտորների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել է առաջիկայում Հայաստանում նախատեսվող Եվրոպական քաղաքական ժողովին և ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությանը և գործունեությանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, անդրադարձել է որպես հյուրընկալող երկիր՝ նշյալ միջոցառումներին բուհերի մասնակցության ծրագրերին՝ կարևորելով ուսանողների ու կամավորների առավելագույն ներգրավումը, տարբեր ձևաչափերով միջբուհական համագործակցությունը․ «Ակնկալում ենք ուսանողների ակտիվ մասնակցություն և կամավորության խրախուսում: Շատ կարևոր է, որ ուսանողներն իրենց զգան այս մեծ միջոցառումների կազմակերպման գործընթացի մաս: Կարևոր է նաև հնարավորինս տեսանելի դարձնել կրթական համակարգի մասնակցությունը՝ հատկապես COP17-ին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ նախատեսվող աշխատանքներում բուհերի առաջարկները ևս հաշվի կառնվեն: Նախարարն անդրադարձել է նաև 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային 10-րդ խաղերին՝ ընդգծելով պատշաճ իրազեկվածության և բարձր մասնակցայնության ապահովումն ուսանողների շրջանում: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքում որոշ դրույթների հստակեցման հարցը: Ըստ նախարարի՝ նախատեսվում է հստակեցնել ընդունելության կարգն ու ռեկտորների ընտրության գործընթացը՝ հորդորելով նախագծի լրամշակման փուլում ներկայացնել առաջարկներ: Հանդիպմանը քննարկվել են նաև բարձրագույն կրթության տեղեկատվական համակարգում տվյալների ամբողջականությանը, բուհերի ընդունելությանը, բուհերի և գիտական ինստիտուտների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02