2026 թվականի առաջին եռամսյակում ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակների բոլոր մասնաշենքերում, տարածքային մասնաճյուղերի և էլցանցերի մի քանի տասնյակ վարչական շենքերում ու բաշխման ցանցի ենթակառուցվածքներում սեփական կարիքների համար սպառվել է շուրջ 4,86 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ «2025 թվականի նույն ժամանակահատվածում սեփական կարիքների համար սպառումը կազմել է շուրջ 7,38 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա։ Ըստ այդմ՝ ժամանակավոր կառավարման շրջանում՝ միայն այս երեք ամիսների ընթացքում, ՀԷՑ-ում սեփական կարիքների սպառման ուղղությամբ խնայվել է ավելի քան 2,5 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա, ինչը գործող սակագնով՝ միջինացված ֆինանսական արտահայտությամբ, համարժեք է ավելի քան 125.000.000 ՀՀ դրամին։
Ընդ որում՝ ՀԾԿՀ-ի կողմից ՀԷՑ-ի սեփական կարիքների սպառման համար նախատեսված էլեկտրաէներգիայի սահմանաչափերը ներառված են էլեկտրաէներգիայի գործող սակագնի մեջ։ Հ.Գ. Կարող ենք ենթադրել, որ նշված ահռելի քանակի տարբերությամբ էլէներգիան նախկինում ՀԷՑ-ի սեփական կարիքների համար ոչ էլ սպառվել է, պարզապես նախկին կառավարիչների ձեռամբ այն «հավելագրվել» է սեփական հաշվիչների ցուցմունքներին՝ դրանով արհեստականորեն թե՛ նվազեցնելով բաշխման ցանցում առկա տեխնիկական կորուստների ցուցանիշները, և թե՛ պարտակելով առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող այլ «մեքենայություններ», ինչի մասին մեր իրավապահներն արդեն լավագույնս են իրազեկված։ ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02