Իսրայելում երկրոպեանոց շչակի ձայնով հարգել են Հոլոքոստի զոհերի հիշատակը: Ուղիղ ժամը 10:00-ին ամբողջ երկրում կանգ է առել տրանսպորտը, մարդիկ ընդհատել են իրենց և լռությամբ ու գլխխոնարհումով հարգել նահատակների հիշատակը։ Այս օրը հնչող շչակների տոնայնությունը տարբերվում է օդային տագնապի ազդանշաններից, որոնք վերջին շաբաթներին հաճախ էին լսվում երկրի տարբեր շրջաններում՝ Իրանի, Լիբանանի և Եմենի կողմից իրականացվող գնդակոծությունների պատճառով: Իշխանությունները նախապես զգուշացրել էին բնակիչներին, որ իրական վտանգի դեպքում երկարաձգված (միապաղաղ) ձայնի փոխարեն կհնչի վերելքներով ու վայրէջքներով ընդհատվող ազդանշան, ինչը կհուշի անհապաղ ապաստարան գտնելու անհրաժեշտության մասին: Հոլոքոստի և հերոսության հիշատակի օրը Երկրորդ համաշխարհային պատերազմում Իսրայելում հաստատված ազգային սգո օր է, որը նվիրված է նացիստների կողմից սպանված հրեաներին։ Այն համապատասխանեցված է Վարշավայի գետտոյի ապստամբության օրերին (1943 թվականի ապրիլի 19 - մայիսի 16)։
Հիշատակի օրը նշվում է նիսան ամսվա 27-ին. Իսրայելում պետական տոներն ու հիշատակի օրերը նշվում են ավանդական հրեական լուսնաարեգակնային օրացույցով, որտեղ օրվա սկիզբը հաշվարկվում է մայրամուտից։ Այս տարի այն համընկնում է ապրիլի 13-ի երեկոյից մինչև ապրիլի 14-ի երեկոն ընկած ժամանակահատվածի հետ։ Հիշատակի միջոցառումները սկսվել են ապրիլի 13-ի երեկոյան՝ Երուսաղեմի «Յադ Վաշեմ» Հոլոքոստի հիշատակի համալիրում կայացած պետական սգո արարողությամբ: Երկրի ղեկավարների ներկայությամբ, համաձայն ավանդույթի, վառվել են վեց ջահեր, որոնք խորհրդանշում են նացիստների և նրանց գործակիցների կողմից սպանված 6 միլիոն հրեաներին: Նույն երեկոյան ամբողջ երկրում մինչև առավոտ փակվել են բոլոր ժամանցի վայրերը, բարերը, ռեստորաններն ու խանութները: Օրվա ընթացքում Իսրայելում չեն հեռարձակվում զվարճալի հաղորդումներ:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02