ARM | RUS |

Գնումներից մինչև մտադրությունների պատվիրակում․ ապագան ԱԲ ագենտների միջոցով՝ DDF26-ի առանցքում

20.04.26 | 13:55

Թվային տնտեսության և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան կարևոր իրադարձությունը՝ Doing Digital Forum-ը (DDF), չորրորդ տարին անընդմեջ անցկացվեց Երևանում։ «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո ֆորումը համախմբեց 30 տեղական և միջազգային բանախոսի, այդ թվում՝ առաջատար փորձագետների, բիզնեսի ներկայացուցիչների և պետական պաշտոնյաների՝ քննարկելու համաշխարհային թվային ապագան։

Doing Digital Forum-ի հիմնադիր և ֆորումի կազմակերպիչ SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն իր բացման ելույթում նշեց․ «Այսօր թվային տեխնոլոգիաները փոխում են ոչ միայն բիզնեսի, այլև տնտեսությունների միջև կապերի ձևը՝ կառուցելով նոր կամուրջներ։ Եթե ոչ այդքան վաղ անցյալում այդ կապերը կառուցվում էին պետությունների, բանկերի և ավանդական առևտրային հարաբերությունների միջոցով, ապա այսօր դրանք առավելապես ձևավորվում են թվային պլատֆորմների, տվյալների և ֆինանսական տեխնոլոգիաների շուրջ՝ դառնալով նոր միջավայր, որտեղ ոչ թե ճանապարհներն են միավորում տնտեսությունները, այլ տվյալները, ալգորիթմները և թվային ենթակառուցվածքները»։

Արմեն Նուրբեկյանը

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նկատեց` չնայած գլոբալ անորոշություններին, ներկա ժամանակաշրջանը նաև նոր հնարավորություններ է ստեղծում։ «Հայաստանը, գտնվելով Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում, ունի եզակի դիրք՝ լինելու կամուրջ՝ միացնելով շուկաները, գաղափարները, կապիտալն ու տաղանդները մայրցամաքների միջև։ Մակրոտնտեսական կայունությունն ու ինստիտուցիոնալ վստահելիությունն են, որ ապահովում են այդ կամուրջի լինելիության հիմքը: Ճիշտ ֆինանսական և թվային ենթակառուցվածքների առկայության դեպքում մեր գործընկերները Հայաստանում և ողջ աշխարհում հնարավորություն կունենան նորարարություններ անելու, ներդրումներ կատարելու և կառուցելու վաղվա տնտեսությունը»,-ասաց ԿԲ նախագահը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ վստահության հիմքով թվային հասարակության և տնտեսության ձևավորումը ՀՀ կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է։ «Արհեստական բանականությունը գալիս է հեշտացնելու քաղաքացու կյանքը, վստահության և կանխատեսելիության միջավայր ստեղծելու մասնավոր հատվածի, տնտեսության համար, այն գալիս է պաշտպանելու քաղաքացու տվյալները, ստեղծելու ենթակառուցվածքներ, ինչու ոչ ապահովելու նոր միջավայր տեխնոլոգիաների ու նորարարությունների զարգացման համար», -շեշտեց նախարարը:

Էդուարդ Հակոբյանը

Ներկայացնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ռազմավարությունը՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծեց, որ իրականացվում են համակարգային թվային բարեփոխումներ՝ Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական և լոգիստիկ հաբ դիրքավորելու նպատակով։ «Միջազգային հարկային թափանցիկության, «խելացի սահմանների» և էլեկտրոնային առևտրի ինտեգրման համադրությամբ Հայաստանը ձևավորվում է որպես բարձր վստահություն վայելող տեխնոլոգիական և լոգիստիկ խաչմերուկ՝ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում արժեք ստեղծելու հստակ հեռանկարով»,-հավելեց ՊԵԿ նախագահը։

Միջոցառման օրակարգը ներառում էր հիմնական ելույթներ և պանելային քննարկումներ, որոնք կենտրոնացած էին արհեստական բանականության (ԱԲ) ագենտների և մարդկային ներուժի ներդաշնակ համագործակցության, ֆինանսական կապիտալի և տեխնոլոգիական հարթակների փոխկապակցման, ինչպես նաև նորարարությանը զուգահեռ կարգավորման դաշտի հավասարակշռման շուրջ:

Այս տարվա հատուկ հյուրը՝ Ant International-ի փոխնախագահ և Կայուն զարգացման գծով գլխավոր տնօրեն Լեյմինգ Չենը Unchain-ի կառավարող գործընկեր, ֆինանսների և նորարարական էկոհամակարգերի առաջնորդ Դեյվիդ Փոլաքի հետ զրույցի ընթացքում կիսվեց «աջենտիկ առևտրի» (agentic commerce) իր տեսլականով։ «Արհեստական բանականությունն արդեն դարձել է ֆինանսական ենթակառուցվածքի հիմնական շերտը։ Հաջորդ փուլը ԱԲ ագենտներն են՝ որպես ապագայի առևտրի ակտիվ մասնակիցներ, ինչը հիմնովին կփոխի փողի էությունը՝ ապահովելով ստատիկ և օգտատիրոջ կողմից կառավարվող երևույթից անցումը դեպի դինամիկ, ծրագրավորվող և ավելի ու ավելի ինքնավար միջոցի»:

Իր ելույթում Visa CISSEE-ի (ԱՊՀ-ի և հարավարևելյան Եվրոպայի երկրներ) փոխնախագահ և Պրոդուկտների ու լուծումների գծով ղեկավար Ալեքսանդր Յաբլունիվսկին անդրադարձավ վճարային էկոհամակարգի զարգացումներին։ Նա վկայակոչեց Deloitte-ի հետազոտությունը, ըստ որի՝ մինչև 2030 թվականը թվային առևտրի 30 տոկոսն այս կամ այն կերպ կապված կլինի ԱԲ ագենտների հետ, ինչը 17,5 տրիլիոն դոլարի շուկա է նոր բիզնեսների համար: «Հաջորդ փուլը կլինի այն, երբ ագենտը մարդու հսկողության ներքո կնախաձեռնի գործարքը, իսկ այնուհետև այդ ագենտը կիրականացնի ինքնավար գործարքներ: Սա նշանակում է, որ մենք կպատվիրակենք ոչ միայն մեր գնումները, այլև մեր մտադրությունները»,- նշեց Յաբլունիվսկին՝ հավելելով, որ այս ամենում մարտահրավեր են շարունակում մնալ ցանցային անվտանգությունն ու սպառողների վստահության ապահովումը։

Amazon Web Services-ի (AWS) Ձեռնարկությունների տեխնոլոգ Մատիաս Ունդուրագան նկատեց, որ թվային փոխակերպումը մնացել է անցյալում, ներկայում ընկերությունները պետք է դառնան «ԱԲ կրողներ» (AI-native): «ԱԲ կրող ձեռնարկությունն այն ընկերությունն է, որն արհեստական բանականությունն օգտագործում է ոչ թե որպես գործիք կամ չատ-բոտ, այլ դրա միջոցով վերանայում է իր աշխատանաքային գործընթացները: Այդպիսի ընկերությունների թիմերը ԱԲ-ին վերաբերվում են որպես թիմակցի», - ասաց Ունդուրագան՝ հավելելով, որ ոչ թե պետք է վախենալ արհեստական բանականությունից, այլ պետք է սովորել այն։

Just Better-ի գլխավոր գործադիր տնօրեն Դիրկ Օլմեյերն էլ խոսեց առաջնորդության հիմնարար փոփոխության մասին՝ կոչ անելով թոփ մենեջերներին դուրս գալ փոխարինվելու վախի «մութ գոտուց»: «Արհեստական բանականությունը ձեզ չի փոխարինի, ձեզ կփոխարինեն այն մարդիկ, ովքեր օգտագործում են ԱԲ-ն։ Մենք անսահման հնարավորությունների դարաշրջանում ենք, բայց դա պահանջում է առաջնորդ, ով օգտագործում է մարդկանց մտքի ուժը, հետաքրքրասիրությունը, ստեղծագործականությունն ու քաջությունը և դա համալրում է արհեստական բանականությամբ։ Այն այստեղ է մեզ առաջ մղելու և ավելի լավը դարձնելու», - ասաց Օլմայերը:

Պանելային քննարկումների ժամանակ անդրադարձ կատարվեց բաց ֆինանսներին (open finance), վճարային նոր էկոհամակարգին և թվային ենթակառուցվածքների ու իրական տնտեսության փոխկապակցվածության հարցերին։

«Ֆինանսական ենթակառուցվածքի հաջորդ փուլը հարթակների և տնտեսությունների ավելի ուղիղ կապակցումն է։ Նոր ֆինանսական ուղիները հնարավորություն են տալիս արժեքին ավելի ազատ շարժվել՝ կապելով շուկաները, բացելով նոր հնարավորություններ և ուժեղացնելով տնտեսական կապերը սահմաններից դուրս»,-նշեց aeda wallet-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արթուր Կարճիկյանը։

Հայաստանի առաջին և միակ անկախ բանկոմատային ցանցի՝ Finbox-ի հիմնադիր և տնօրեն Արամ Ազատյանի խոսքով էլ՝ կանխիկից ամբողջությամբ հրաժարվելն այսօր անիրատեսական է։ Finbox-ի մոտեցումն այն է, որ կանխիկի հասանելիությունն իրականում աջակցում է անկանխիկ վճարումներին։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) Թվայնացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Սադիկ Ազիմովն ընդգծեց, որ հանքարդյունաբերության ոլորտում թվայնացումը բիզնես գործառնությունների հիմնարար փոփոխություն է ենթադրում։ «Թվայնացումն օգնում է ESG նպատակների իրագործմանը, աշխատանքի ժամանակ առողջության պահպանմանն ու անվտանգային կարգապահության բարելավմանը, բնապահպանական պարամետրերի մշտադիտարկմանը՝ նվազեցնելով արդյունաբերական ռիսկերն ու բարձրացնելով տեղեկատվության թափանցիկությունն ու որոշումների կայացման օպերատիվությունը»։

2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 90 խոսնակի և շուրջ 4000 մասնակցի 15 երկրից՝ Հայաստանից, Վրաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ավստրալիայից, Լեհաստանից և ԱՊՀ երկրներից։ Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի Ինովացիոն գործընկերը Visa-ն էր, Թվային ինքնության գործընկերը՝ imID-ն, Բլոքչեյն գործընկերը aeda-ն էր, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ներդրումային գործընկերը՝ Freedom Broker Armenia-ն։


Քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ...

15:14

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հուսալի ուղի է․ ՀԱՊԿ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հուսալի...

14:58

Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր

Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ...

14:50

Դատավորն ասել է՝ Ղումաշյա՛ն ջան, կարո՞ղ ա կիսատ մնա ասածդ, Ղումաշյանն ասել է՝ չէ, պիտի ասեմ. Նարեկ Կարապետյան

Դատավորն ասել է՝ Ղումաշյա՛ն ջան, կարո՞ղ ա կիսատ մնա ասածդ, Ղումաշյանն ասել է՝ չէ, պիտի ասեմ....

14:45

Առողջապահության նախարարի մանիպուլյացիաները. Գրիգորյան

Առողջապահության նախարարի մանիպուլյացիաները....

14:28

Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

14:13

Գնումներից մինչև մտադրությունների պատվիրակում․ ապագան ԱԲ ագենտների միջոցով՝ DDF26-ի առանցքում

Գնումներից մինչև մտադրությունների պատվիրակում․ ապագան ԱԲ ագենտների միջոցով՝ DDF26-ի...

13:55

Նուբարաշենի աղբավայրում պայթյունի հետևանքով 2 տուժածների վիճակը ծանր է

Նուբարաշենի աղբավայրում պայթյունի հետևանքով 2 տուժածների վիճակը ծանր...

13:17

Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը

Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված...

13:04

Հայաստանում ՄԻՊ-ին դիմելը հաճախ նշանակում է քո խնդիրը ուղարկել նույն մարմնին, որի դեմ կա բողոք. Անուշ Պողոսյան

Հայաստանում ՄԻՊ-ին դիմելը հաճախ նշանակում է քո խնդիրը ուղարկել նույն մարմնին, որի դեմ կա բողոք....

13:00

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը, որոշումը հիմա պետք է կայացնի Անկարան. ՀՀ փոխարտգործնախարար

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը, որոշումը հիմա պետք է...

12:44

Սխալ եմ թույլ տվել. Սարիկ Մինասյանը՝ իր հայհոյելու մասին

Սխալ եմ թույլ տվել. Սարիկ Մինասյանը՝ իր հայհոյելու...

12:19

Արմավիրում 24 ժամ ջուր չի լինի

Արմավիրում 24 ժամ ջուր չի լինի

12:04

Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան

Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան

11:48

Աջափնյակի մետրոյի հարցով ամեն շաբաթ զանգելու եմ գործընկերներին, հոգնեցնելու, զզվեցնելու, մինչև չորս լոնք առաջ գնա ծրագիրը. Ավինյան

Աջափնյակի մետրոյի հարցով ամեն շաբաթ զանգելու եմ գործընկերներին, հոգնեցնելու, զզվեցնելու, մինչև...

11:26

Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև. Գագիկ Ծառուկյան

Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև. Գագիկ Ծառուկյան

11:08

Անահիտ Մանասյանն աշխատանքային քննարկում է անցկացրել Լոռու մարզային ստորաբաժանման աշխատակիցների հետ

Անահիտ Մանասյանն աշխատանքային քննարկում է անցկացրել Լոռու մարզային ստորաբաժանման աշխատակիցների...

10:49

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:23

Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորել

Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին...

10:09

Հռոմի պապը Մերձավոր Արևելքում տևական հրադադարի կոչ է արել

Հռոմի պապը Մերձավոր Արևելքում տևական հրադադարի կոչ է...

09:52

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44