Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը «Զրույց ինքս ինձ հետ» վերտառությամբ հրապարակում է արել. Հայր Սուրբը հրապարակումն արել է այսօր, քանի որ 13 տարի առաջ հենց այս օրն է ձեռնադրվել կուսակրոն քահանա։
«Իմ 13 տարիներն անցան Հույսով ու անհուսությամբ, Հավատով ու թերհավատությամբ, Հաջողությամբ ու անհաջողությամբ, Ձախողումով ու ձեքբերումով, Վայրէջքով ու վերելքով, Պայքարով ու հաղթանակով, Բայց միշտ` սիրելով... Այս տարիների ապրած ցավերը, դժվարությունները, կորուստներն ինձ սովորեցրեցին երբեք չհանձնվել և առիթ տվեցին ավելի ուժեղ լինելու, ավելի սիրելու ու գնահատելու այն, ինչը տրված է Աստծուց։
Այս ողջ ընթացքում ինձ մի ձայն միշտ առաջնորդող եղավ, որն ասում էր. «...վեր կաց և քայլիր...» Եվ իմ 13 տարիները եղան նաև ինքնաճանաչողության, մարդաճանաչողության և աշխարհճանաչողության մի անվերջանալի ընթացք, որի ժամանակ հասկացա, թե ինչքան բան կա դեռ հասկանալու այս մեծ արարչության մեջ։ Սակայն մի բանում երիցս համոզվեցի, որ ինչ էլ որ լինի, երբեք չպետք է դավաճանել Եկեղեցիդ, Հայրենիքդ ու Ընտանիքդ։ Մնացած ամեն ինչ ենթակա է փոփոխման։ Ու այս ամենի մեջ միշտ կատարյալ մնաց Աստվածային սերը, որն օգնեց անձանձրույթ ծառայելու կոչումիս, և սեր, որն ապրեցնող է, մխիթարող է, բուժող է և երջանկատու։ Սերը, որ ի վերուստ սերմանված է այս աշխարհի մեջ և, հատկապես, մարդկանց սրտերում, որը ցավոք շատ ժամանակ փակ է մնում մեր հոգևոր կուրության պատճառով։ Այնուամենայնիվ, սա կյանք է կոչվում` յուրաքանչյուրիս տրված և յուրովի ապրվող, կյանք, ինչպես որ է։ Կյանք, որ ժամանակի սլաքը միանում է մեր ծնունդով և գնում է միայն առաջ։ Եվ մենք էլ գնում ենք ժամանակին ընդառաջ, քանզի այն միակ անկաշառելին է, որ ո՛չ սպասում է, ո՛չ կանգնում և ո՛չ էլ հետ է ընկնում, այլ` միայն առաջ, մինչև... Ու մարդս այդ ժամանակի մեջ միշտ մի հաշվարկ է անում իր մտքում, թե այդ ընթացքում կորցրա՞ծն էր շատ, թե՞ գտածը, սակայն այդպես էլ չի գտնում պատասխանը։ Այդ ամենի պատասխանը կտա ժամանակն իր ժամանակին... Եվ, ուրեմն, մնում է մեկ բան՝ նայել երկինք, փառք տալ Աստծուն ամեն ինչի համար, նայել մեր շուրջը` սեր և շնորհակալություն հայտնելու համար և նայել գետնին՝ մեր հողանյութ շինվածքը զգալու համար...»,- նշել է Հայր Սուրբը։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02