Տևական ընդմիջումից հետո երևանյան համերգասրահ է վերադառնում «Երեք դաշնակահար՝ մեկ բեմում» բացառիկ նախագիծը, որն իր շուրջ է համախմբել հայ և օտարազգի բարձրակարգ երաժիշտների։ Դաշնակահարներ Վարդան Օվսեփյանը (ԱՄՆ/Հայաստան), Մարիո Լաժինյան (Պորտուգալիա), Կրիստիան Ռանդալուն (Էստոնիա) մայիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկատարեն ականավոր կոմպոզիտորների գործեր՝ ջազային մեկնաբանությամբ։ Գաղափարի հեղինակ Թովմաս Մարտիրոսյանի խոսքով՝ նախագծի առաջին համերգը տեղի է ունեցել 2014 թվականին։ Երաժիշտներ Արմեն Բաբախանյանը, Վահագն Հայրապետյանը և Տիգրան Համասյանը հանդես են եկել «Հայ դաշնամուրային երաժշտություն» խորագրով համերգով։
Երկրորդ համերգին, որը կազմակերպվել է 2016 թվականին, մասնակցել են Արմեն Բաբախանյանը, Վահագն Հայրապետյանը և Վարդան Օվսեփյանը: 2020-ին կայացել է նախագծի երրորդ համերգը, որին հանդես են եկել դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը, Եվա Գևորգյանը և Փում Փրոմըչարթը (Թաիլանդ)։ Մարտիրոսյանն ընդգծում է՝ երեք ռոյալով և երեք դաշնակահարի մասնակցությամբ համերգ 2000-ականներին Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվել։ Համերգներին արտիստները հանդես են եկել մենանվագներով, դուետներով և երեք դաշնամուրով՝ կատարելով բացառապես հայ հեղինակների գործեր։ Այս անգամ որոշել են փոխել մոտեցումը։ Մայիսի 17-ին կայանալիք երեկոյին կհնչեն ինչպես հայ, այնպես էլ օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ «Բեմում հանդիսատեսը տարբեր սերունդների ներկայացուցիչների կտեսնի։ Մարիոն ավագ սերնդից է։ Նա Պորտուգալիայում հայտնի երաժիշտ է, Կրիստիանն Էստոնիայում է մեծ ճանաչում վայելում։ Նա ևս ավագ սերնդից է և տեղի ջազի ամենակարկառուն դեմքերից է, դասավանդում է կոնսերվատորիայում, ունի մեծ լսարան։ Մարիո Լաժինյան և Կրիստիան Ռանդալուն առաջին անգամ են գալու Հայաստան։ Նախագիծը նրանց հատկապես հետաքրքրել է, քանի որ դուետներով բազմիցս հանդես եկել են, բայց երեք դաշնամուրով՝ ոչ։ Վարդան Օվսեփյանը ժամանակակից ջազի ամենաազդեցիկ հայ երաժիշտներից է ԱՄՆ-ում։ Կրթություն ստանալով Երևանի կոնսերվատորիայում, Էստոնիայի երաժշտական ակադեմիայում և Բոստոնի հռչակավոր Berklee College of Music-ում՝ նա ստեղծել է իր ուրույն երաժշտական լեզուն։ Նրա ոճը հաճախ անվանում են «ինտելեկտուալ ջազ»,»,-նշում է Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ օտար երաժիշտների մասնակցությունը նախագծին նպաստում է հայ երաժշտության հանրահռչակմանն ու տարածմանը։ Չի բացառվում, որ հետագայում այդ երաժիշտներն իրենց նվագացանկում հայ կոմպոզիտորների գործեր ընդգրկեն։
10:45
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02