Արագածոտնի թեմի արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած միասնական ժամերգությունը կատարվել է Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցում՝ համախմբելով թեմի հոգևոր սպասավորներին և բազմաթիվ հավատացյալների:
Հանդիսապետությամբ թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի՝ կատարվել է երեկոյան ժամերգություն: Ժամերգության ընթացքում աղոթք է բարձրացվել առ Աստված՝ անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, հայ ժողովրդի խաղաղության, հայրենիքի անվտանգության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար: Ժամերգության ավարտին հավատացյալներին իր խոսքն է ուղղել Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը: Տեր Հայրը հավատացյալներին պատգամել է արժանապատվորեն պահել այն Սրբությունները, որոնք դարերի ընթացքում ժառանգվել է մեր նախնիների կողմից՝ որպես ինքնության վկայություն: Հորդորել է հավատարիմ մնալ Մայր եկեղեցուն ու ազգային արժեքներին։ Տեր Հայրը ներկաներին փոխանցել ՝ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով: Արարողության ավարտին Ապարան քաղաքում հոգևոր հայրերի առաջնորդությամբ տեղի է ունեցել ջահերով երթ, որին մասնակցել են բազում հավատացյալներ ու երիտասարդներ։ Երթը շարժվել է դեպի Վերածնունդ հուշահամալիր՝ Հայոց Ցեղասպանության Նահատակների հուշաքար, որտեղ միասնական աղոթքից հետո Տեր Հայրը ներկաներին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առիթով։ Միասնական հաջորդ ժամերգությունը տեղի կունենա մայիսի 1-ին՝ ժամը 19:00-ին, Աշտարակ քաղաքի Ծիրանավոր եկեղեցում:
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
21:26
21:12
15:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44