Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռուսլան Վարանկովը «Առաջին տեղեկատվական» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Բելառուսի հասցեին արված վերջին ոչ բարեկամական հայտարարությունը։ Այս մասին գրում է sb.by կայքը։ «Բելառուսն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն որոշում է Ռուսաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունների ձևաչափը։
Մենք հպարտանում ենք այդ համագործակցությամբ և թույլ չենք տա որևէ մեկին մեզ դասեր տալ։ «Առասպելական միջամտության» կարգախոսների ներքո Մինսկին ներքաղաքական իրարանցումների մեջ ներքաշելու փորձերը տարրական դիվանագիտական էթիկայի կոպիտ խախտում են», — նշել է Վարանկովը։ Մամուլի քարտուղարը Սիմոնյանի հայտարարությունը որակել է նաև որպես նախընտրական պոպուլիզմ և հայ ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից՝ աղքատությունից, գործազրկությունից և մարզերի լճացումից շեղելու փորձ։ Ի թիվս այլոց, Վարանկովը նշել է, որ Երևանի արևմտամետ կուրսը հանգեցրել է դեպոպուլյացիայի, տնտեսական անկայունության և արտաքին քաղաքական կախվածության։ Հայաստանի իշխանություններին նա անվանել է «կարճատես»։ Ավելի վաղ Սիմոնյանը հայտարարել էր, թե Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի նահանգ և կառավարվի Բելառուսի նման։
«Մենք թույլ չենք տա Հայաստանի Հանրապետությունը վերածել գուբերնիայի։ Մենք չենք կառավարվելու այնպես, ինչպես Բելառուսը», — հայտարարել էր նա։
Այս հայտարարությունները հնչել են Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի՝ Երևան կատարած այցի ֆոնին, ով մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսություն» համաժողովին։ Ինչպես հայտնել են նրա մամուլի ծառայությունից, սա Տիխանովսկայայի առաջին այցն է Հայաստան։ Նա ներկայացնում է Բելառուսն այնպիսի միջազգային հարթակում, որտեղ հավաքվել են ավելի քան 30 եվրոպական առաջնորդներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02