ARM | RUS |

ՆԳ նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը

05.05.26 | 14:51

Եվրոպական հանձնաժողովը բարձր է գնահատել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման Հայաստանի առաջընթացը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ մայիսի 5-ին Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանին է փոխանցել առաջընթացի առաջին զեկույցը։ Այն արձանագրում է ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։

«Հայաստանի իշխանությունները Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով ակնկալվող բարեփոխումների իրականացման հարցում ամուր քաղաքական հանձնառություն են ցույց տվել։ Չնայած այն հանգամանքին, որ ՎԱԳԾ-ն Հայաստանին է փոխանցվել միայն վերջերս՝ բազմաթիվ բարեփոխումներ կամ արդեն իսկ նախաձեռնվել են, կամ ծրագրվում են Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասված է զեկույցում։ Գործողությունների ծրագրի տրամադրումից կարճ ժամանակ անց Հայաստանի կառավարությունը՝ Ներքին գործերի նախարարության համակարգման միջոցով արդեն իսկ նախաձեռնել կամ ծրագրավորել է պահանջվող օրենսդրական և քաղաքական փոփոխությունների զգալի մասը, իսկ փաստաթղթերի անվտանգության և միգրացիայի կառավարման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներն այժմ գտնվում են զարգացման առաջանցիկ փուլում։ Զեկույցում մանրամասն նկարագրվում են Հայաստանի կողմից Գործողությունների ծրագրի չորս ուղղություններով ձեռնարկված նշանակալի քայլերն ու գրանցած առաջընթացը. Փաստաթղթերի անվտանգություն. Կնքվել է պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիր՝ կենսաչափական նույնականացման համակարգի արդիականացման նպատակով, ինչը կապահովի առաջիկայում թողարկվելիք անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից սահմանված ամենաբարձր չափանիշներին։ Բացի այդ, 2025 թվականի հուլիսին Հայաստանն ընդունել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենքը, որը թույլ կտա ստեղծել բնակչության միասնական և անվտանգ էլեկտրոնային ռեգիստր, որը ևս էական առաջընթաց է տվյալների հավաքագրման և օգտագործման հարցում։ Սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում. Հայաստանն ակտիվորեն մշակում է Սահմանների համալիր կառավարման (IBM) 2026-2029 թվականների ռազմավարությունը։ Հայաստանն առաջընթաց է գրանցել նաև մի շարք ծառայությունների թվայնացման գործընթացում։ Մասնավորապես, 2026 թվականի հունվարից գործարկվել է Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը, ընթացքի մեջ է նաև օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի և կացության թույլտվությունների ընթացակարգերի ամբողջական թվայնացումը։ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ևս անցել է միջգերատեսչական համաձայնեցման փուլը և ներկայումս գտնվում է վերջնականացման գործընթացում։ Հայաստանը շարունակում է ամրապնդել համագործակցությունը ԵՄ անդամ պետությունների և ոչ ԵՄ երկրների հետ՝ հետընդունման (readmission) ոլորտում։ Հասարակական կարգ և անվտանգություն. 2018-ից հետո Հայաստանը զգալիորեն ուժեղացրել և միջազգային չափանիշներին համապատասխանեցրել է իր հակակոռուպցիոն իրավական և ինստիտուցիոնալ համակարգը։ Հայաստանի կողմից «Հանցավորության կանխարգելման 2026-2033թթ․ ռազմավարության» մշակման մեկնարկը փաստում է Հայաստանի հանձնառությունը՝ ապացույցների վրա հիմնված քաղաքականության, ինստիտուցիոնալ համակարգման և նպատակային կանխարգելիչ միջոցառումների միջոցով ամրապնդելու հանցավորության կանխարգելման կարողությունները։ Թրաֆիքինգի դեմ պայքարի նոր գործողությունների ծրագիրն ընդունվելու է 2026թ-ին և այդ ուղղությամբ իրականացվող նոր ծրագրերի ավելացումը նույնպես դրական է գնահատվել ԵՄ կողմից։ Եվրոպական կողմը դրական է գնահատում նաև անձնական տվյալների պաշտպանության նոր և անկախ մարմնի ստեղծումը, որի գործունեությունը համահունչ կլինի անձնական տվյալների պաշտպանության եվրոպական սկզբունքներին և լավագույն փորձին։ Հիմնարար իրավունքներ. Հայաստանն այժմ մշակում է «Խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքը և «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքը՝ դրանք համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: Բացի այդ, Հայաստանը 2025 թվականին ընդունել է երեխաների իրավունքների վերաբերյալ նոր օրենսդրություն՝ բռնությունից և շահագործումից պաշտպանության առավել համապարփակ շրջանակ ապահովելու համար։ Ողջունելով դրական դինամիկան՝ Եվրոպական Հանձնաժողովը շեշտել է, որ առաջընթացի գնահատումը կատարվում է բացառապես արդյունքահեն մոտեցմամբ և պայմանավորված է բոլոր հենանիշների արդյունավետ և հետևողական իրականացմամբ։ Զեկույցում ներկայացված են նաև առաջարկություններ, որոնք կոչված են օժանդակելու Հայաստանին արձանագրված բացերը լրացնելու հարցում։ Հանձնաժողովը շարունակելու է հետևել Գործողությունների ծրագրով սահմանված բոլոր հենանիշների կատարմանը՝ ԵՄ անդամ երկրների փորձագետների աջակցությամբ և այս նպատակով առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն լրացուցիչ գնահատման առաքելություններ։ Արձանագրվել է նաև, որ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանի բարեփոխումների ջանքերին աջակցելու գործին՝ տրամադրելով հատուկ տեխնիկական և ֆինանսական օգնություն, մասնավորապես՝ Հայաստանի համար նախատեսված «Դիմակայունության և աճի» ծրագրի շրջանակներում։ Վերլուծելով Գործողությունների ծրագրի առաջին խումբ հենանիշերի (օրենսդրություն և քաղաքականության շրջանակ) շրջանակներում Հայաստանի իրականացված բոլոր քայլերը՝ Եվրոպական Հանձնաժողովը եզրահանգել է, որ փաստաթղթերի անվտանգության, սահմանների, միգրացիայի կառավարման և ապաստանի ոլորտներում Հայաստանը ծրագրի իրականացման «առաջանցիկ փուլում է» (at an advanced stage of fulfilment), իսկ հանրային անվտանգության և հիմնարար իրավունքների ոլորտներում «լավ առաջընթաց է արձանագրել» (progressing well)։ Գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հայտարարությունների ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, անդրադառնալով ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գերակայությանը, ընդգծել է, որ հաճույքով են ներկայացնում առաջին առաջընթացի զեկույցը և շնորհավորել է դրա խիստ դրական բնույթի համար։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել նախորդ տարվա նոյեմբերից ի վեր կատարված արդյունավետ աշխատանքն ու արձանագրված առաջընթացը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին։


Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել ՔՊ-ական նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը

Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել ՔՊ-ական նախկին պատգամավոր Վլադիմիր...

12:50

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով...

11:01

Կարեն Ասլանյանը գլխավորել է աշխարհի վարկանիշային աղյուսակը

Կարեն Ասլանյանը գլխավորել է աշխարհի վարկանիշային...

14:11

Կովկասցիներս հյուրընկալ ժողովուրդ ենք, բայց Ադրբեջանի հետ այցերի մասով պայմանավորվածություն չկա. Միրզոյան

Կովկասցիներս հյուրընկալ ժողովուրդ ենք, բայց Ադրբեջանի հետ այցերի մասով պայմանավորվածություն չկա....

14:06

Հայաստանը 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես կդիմի ԵՄ-ին՝ կառույցի լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. Փաշինյան

Հայաստանը 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես կդիմի ԵՄ-ին՝ կառույցի լիարժեք անդամ դառնալու...

14:03

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են....

12:46

Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու COP31-ին

Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու...

12:04

Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվել

Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի...

21:12

Ինչ են քննարկել ՔՊ-ականները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ինչ են քննարկել ՔՊ-ականները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի...

20:47

Հրամայական է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան․ Դանիելյան

Հրամայական է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան․...

20:35

ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանական կողմի բողոքներն ու հաստատել հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը

ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանական կողմի բողոքներն ու հաստատել հայ զինծառայողի խոշտանգման և սպանության...

20:19

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի...

20:03

Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է...

08:48

Ժաննա Անդրեասյանը Մոսկվա կմեկնի, Փաշինյանն է որոշում ստորագրել

Ժաննա Անդրեասյանը Մոսկվա կմեկնի, Փաշինյանն է որոշում...

20:10

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ

20:03

Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության աշխարհի առաջնության...

19:55

Փաշինյանը պատասխանել է Euronews-ի մոդերատորի հարցերին

Փաշինյանը պատասխանել է Euronews-ի մոդերատորի հարցերին

19:00

18-րդ «ՌեԱ»-ի պաստառի հիմքում  դիցաբանական թևավոր շուն Արալեզն է

18-րդ «ՌեԱ»-ի պաստառի հիմքում դիցաբանական թևավոր շուն Արալեզն...

17:02

Որոշ հասցեներ այսօր կհոսանքազրկվեն

Որոշ հասցեներ այսօր կհոսանքազրկվեն

09:45

Հրդեհ՝ առևտրի կենտրոնում

Հրդեհ՝ առևտրի կենտրոնում

09:19

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02