2026թ․-ի մայիսի 11-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի Արվեստի Կենտրոնում կկայանա իսլանդացի ճանաչված արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ընդառաջ այսօր՝ մայիսի 8-ին, տեղի ունեցավ մամուլի ասուլիս։ «Ժամանակի արտացոլանքը» լայնածավալ ցուցահանդեսում ներկայացված են 23 արվեստի գործ։
«Ռոզա Գիսլադոտիրն իր ամուսնու՝ Իսլանդիայի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի դոկտոր-պրոֆեսոր Թարհալուր Էյթորսոնի հետ, առաջին անգամ այցելել է Հայաստան 2014թ․-ին՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հրավերով։ Այսօր պատիվ ունենք Արդի Արվեստի Կենտրոնում կազմակերպելո և ներկայացնել անվանի արվեստագետի առաջին անհատական ցուցահանդեսն, որը կարևոր իրադարձություն է ո՛չ միայն մեր թանգարանի, այլև՝ Հայաստանի համար։
Միևնույն ժամանակ և վստահաբար ցանկանում եմ նշել, որ այս նախագծի իրականացմամբ տարածաշրջանում առաջին անգամ է ներկայացվում իսլանդական արվեստը։ «Ժամանակի արտացոլանքը» ցուցադրությամբ իրենց ուրույն մշակույթով հայտնի երկու պետության համագործակցության սկիզբն է դրվում Երևանում։
Անվանի արվեստագետն, առաջին անգամ, իր աշխատանքներից հինգը նվիրաբերում է Արդի Արվեստի Կենտրոնին, այդպիսով՝ Երևան քաղաքին։ Մեծադիր քանդակները կտեղադրվեն Մաշտոցի պողոտա և Սարյան փողոց հատվածում՝ «Արվեստի խաչմերուկում», համալրելով Արդի Արվեստի Կենտրոնի հավաքածուն»,- ասուլիսի ժամանակ ասաց «ՀայԱրտ» Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, «Մշակույթների Երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ և Գեղարվեստական տպագրության երևանյան Բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը (Ա․Մ․)։
Ռոզա Գիսլադոտիրը միջազգային փորձառությամբ արվեստագետ է, որի ստեղծագործությունները ներկայացվել են հեղինակավոր հարթակներում․ Հռոմի Տրայանոսի շուկա, “Ásmundarsafn” և «Էյնար Յոնսոն» և Կոպավոգյուրի արվեստի թանգարաններ։
«Ուրախ եմ նորից վերադառնալ Հայաստան, իսկ այս ցուցահանդեսը կազմակերպելու որոշումը դեռևս երկու տարի առաջ եղավ, երբ եկել էի այստեղ, երբ տեսա այս կենտրոնը և միանգամից պատկերացրի իմ ցուցահանդեսն այստեղ։ Ցուցահանդեսի խորագրի փիլիոփայությունն այն է, որ մարդիկ կանգ առնեն ու մի պահ մտածեն, թե ինչպես են շարժվելու առաջ։ Շոշափվում է նաև շրջակա միջավայրի թեման, ես օգտագործել եմ նաև պլաստիկ և թափոններ, կան աշխատանքներ, որոնք մտածելու տեղի են տալիս, թե որտեղից ենք գալիս և ուր ենք գնում»,- նշեց Ռոզա Գիսլադոտիրին։
Իսլանդացի անվանի արվեստագետի «Ժամանակի արտացոլանքն» առաջին անհատական ցուցահանդեսի իրականացմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը։
«Այս նախագիծը փաստում է, որ մեր գործունեությունը խթանում է երկու երկրների միջև ոչ միայն տնտեսական, այլև նաև մշակութային համագործակցությունը։ Մենք աջակցել ենք մեր հնարավորության սահմաններում, իրականություն դառնա ցուցադրությունը»,-նշեց Հայաստնի Հանրապետությունում Իսլանդիայի Հանապետության պատվո հյուպատոս Լևոն Հայրապետյանը։
Իսլանդացի արվեստագետն իր աշխատանքներում համադրում է քաղաքական և փիլիսոփայական մոտիվներ, անդրադառնալով ժամանակակից աշխարհի տեխնոլոգիական, մշակութային և բնապահպանական մարտահրավերներին։ Իսլանդացի անվանի արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանում՝ տարածաշրջանում միավորում է արվեստային և կրթական բաղադրիչներ, նպաստելով արվեստասեր հանրության և հասարակության տարբեր լսարանների ներգրավմանն՝ արդի արվեստի հանրահռչակմանը։
Ցուցահանդեսը կգործի մինչև ս․թ․-ի օգոստոսի 11-ը։
Արմինե Բրսոյան
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
09:48
09:08
11:16 09.05.26
15:33 09.05.26
14:06 09.05.26
11:55 09.05.26
15:49 09.05.26
09:08 09.05.26
15:51 09.05.26
13:07 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44