Պարսից ծոցի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո՝ անվտանգության հարցը, այդ թվում՝ այդ ամենի վերաբերյալ իրանական կողմի վերաբերմունքը լրացուցիչ վերլուծություն է պահանջում։ Այս մասին «Իրավունք» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով Վաշինգտոնի մասնակցությամբ Հայաստանի հարավում տրանսպորտային միջանցքի բացման հեռանկարի վերաբերյալ հարցին։
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանն ի սկզբանե ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված ջանքերում։
«Դա ամրագրված էր նաև 2020 թվականի նոյեմբերին ընդունված եռակողմ հայտարարության մեջ։ Մենք հիշում ենք հաղորդակցությունների բացման հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի շատ ակտիվ, լարված և արդյունավետ աշխատանքը, որը գլխավորում էին երեք երկրների փոխվարչապետները։
Ի դեպ, այն հիմնական ձեռքբերումները, որոնք այժմ հիմք են ծառայում այս ուղղությամբ տարվող աշխատանքների համար, դրվել են հենց այնտեղ՝ այդ խմբի աշխատանքի ընթացքում և 2020-2022 թվականներին բարձր մակարդակով ընդունված եռակողմ հայտարարություններում: Այնպես որ, սա մի գործընթաց է, որին Ռուսաստանը ոչ միայն աջակցում է, այլև ակտիվորեն նպաստել է և պատրաստ է նպաստել նաև հետագայում»,- նշել է Սերգեյ Կոպիրկինը:
Ինչ վերաբերում է Հայաստանի հարավով անցնող երթուղուն, դեսպանի խոսքով՝ Ռուսաստանն ավելի կոնկրետ տեղեկատվության է սպասում այն մասին, թե ինչ է դա լինելու և ինչպես է իրագործվելու գործնականում:
«Այժմ, իհարկե, իրավիճակն անորոշ է։ Դա կապված է Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի գոտում տեղի ունեցող իրադարձությունների և Իրանի վրա հարձակման հետ։
Անշուշտ, Հայաստանի վարչապետն էլ ասել է, որ այժմ, իհարկե, այս իրադարձությունների լույսի ներքո այս նախագիծը չի մտնում ամերիկյան վարչակազմի առաջնահերթությունների շարքը։
Այսինքն՝ հնարավոր են որոշակի ժամկետային տեղաշարժեր։
Այնուամենայնիվ մենք ուշադիր հետևում ենք դրան։
Ի դեպ, այս հարցի վերաբերյալ շատ առարկայական գնահատական և վերլուծություն է տրված մեր կառավարության փոխնախագահ Օվերչուկի՝ ապրիլի 2-ին «ԻՏԱՌ ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը տված վերջին հարցազրույցում։
Մասնավորապես, նա այնտեղ նշել է, որ, ընդհանուր առմամբ, այս նախագծի իրականացումը կարող է հնարավորություն ստեղծել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապվածության բարելավման համար։
Բայց պետք է հստակ տեսնել, թե ինչպես դա կիրագործվի»,- եզրափակել է Հայաստանում ՌԴ դեսպանը։
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
15:49 09.05.26
15:51 09.05.26
11:55 09.05.26
09:08 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44