Պաշտոնական Երևանը պետք է որքան հնարավոր է՝ շուտ կողմնորոշվի՝ ԵՄ-ի՞ն է անդամակցում, թե՞ մնում է ԵԱՏՄ անդամ, այդ դեպքում է հնարավոր բարեկիրթ եղանակով «ամուսնալուծությունը»։
Այսպիսի հայտարարություն է այսօր արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մեր ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ նվազել է. անցյալ, նախանցյալ տարի այն շատ ավելին էր. 2025-ին, օրինակ, 7 միլիարդ դոլար։ Եթե նկատի ունենանք, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ դոլար է, դա լուրջ թիվ է, և Հայաստանը մեծ առավելություններ ունի ԵԱՏՄ-ում՝ և՛ գյուղատնտեսության, և՛ վերամշակող արդյունաբերության ոլորտներում, և՛ մաքսային ու այլ տուրքերի հարցում, և այլն, և այլն։ Առավելությունները վերաբերում են նաև միգրացիոն ոլորտին։ Եվ, իմ կարծիքով, ճիշտ կլիներ Հայաստանի բնակչության, քաղաքացիների հանդեպ, մեր հանդեպ՝ որպես տնտեսական գործընկերոջ, որքան հնարավոր է՝ արագ կողմնորոշվելը»,- ասել է Պուտինը։ Նա նշել է՝ կարելի է, օրինակ, Հայաստանում ԵՄ-ին միանալ-չմիանալու հարցով հանրաքվե անցկացնել։ «Դա մեր գործը չէ, բայց տրամաբանական է հանրաքվե անցկացնելն ու Հայաստանի քաղաքացիներին հարցնելը՝ որն է նրանց ընտրությունը։ Դրանից ելնելով էլ մենք համապատասխան եզրահանգումներ կանեինք և կբռնեինք հանգիստ, բարեկիրթ ու փոխշահավետ եղանակով «ամուսնալուծության» ուղին»,- հավելել է Ռուսաստանի նախագահը։
16:12
13:03
10:33
10:18
10:18
10:02
09:02
17:55
16:44
12:33
12:15
11:59
11:44
11:42
11:27
11:12
11:04
19:23
17:38
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02