Հայաստանը շատ լավ գիտակցում է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակ գտնվելու անհնարինությունը․ Մհեր Գրիգորյանի հարցազրույցը ՏԱՍՍ-ին Հայաստանը հրաշալի պատկերացնում է Եվրոպական միությանը և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միաժամանակ անդամակցելու անհնարինությունը, և երբ նման անհրաժեշտություն հասունանա, համապատասխան որոշումը կկայացնեն Հայաստանի քաղաքացիները։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից և կանցկացվի՞ հանրաքվե այդ հարցով՝ հաշվի առնելով երկու միավորումներում միաժամանակ գտնվելու անհնարինությունը։
«Մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ, և ակնհայտ է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի համապատասխան որոշում կայացնել։ Ընդ որում, այդ հարցի վերաբերյալ որոշումը, անշուշտ, կկայացնեն Հայաստանի քաղաքացիները։ Այս պահին նման անհրաժեշտություն չկա»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Միևնույն ժամանակ, Գրիգորյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, կառուցողականորեն համագործակցում է և լիարժեքորեն մասնակցում քննարկումներին ու բոլոր որոշումների կայացման գործընթացներին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում, և այդ դեպքում հնարավոր կլինի գնալ «քաղաքակիրթ ապահարզանի» ճանապարհով։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02