Եվրոպայի խորհուրդը պետք է պահպանի զարգացող սպառնալիքներին դիմակայելու իր կարողությունը, հզորացնի կանխարգելման և վաղ արձագանքման մեխանիզմներն ու ակտիվորեն համագործակցի անդամ պետությունների հետ ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում, այլև շարունակական ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում։
Քիշնևում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանին իր ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։Նա նշել է, որ այս հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ ժողովրդավարությունները, ներառյալ այն հասարակություններում, որտեղ ժողովրդավարական նորմերը վաղուց անշրջելի էին համարվում, կանգնած են փորձության առջև:
«Այս քննարկումներն առանձնակի արդիական են Հայաստանի համար, քանի որ մենք շարունակում ենք առաջ մղել ժողովրդավարական բարեփոխումները և խորացնել համագործակցությունը Եվրոպայի գործընկերների հետ։ Ընդամենը 10 օր առաջ մենք պատիվ ունեցանք Երևանում հյուրընկալելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և պատմական՝ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը։ Այս իրադարձությունները նշանակալի հանգրվան դարձան Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերության խորացման ճանապարհին, որը հիմնված է ժողովրդավարական արժեքներին և բարեփոխումներին մեր ընդհանուր հանձնառության վրա։ Մենք բարձր ենք գնահատում նաև Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ակտիվ մասնակցությունը Երևանյանում անցկացված միջոցառումներին, այդ թվում՝ նրա ելույթը «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացմանը՝ ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հետ մեկտեղ»,-իր ելույթում ասել է Աբիսողոմոնյանը։Նա նշել է, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները և այս գործընթացին Հայաստանը մոտենում է ժողովրդավարական չափանիշներին հավատարիմ մնալու լիակատար հանձնառությամբ՝ ապահովելով թափանցիկությունը, բազմակարծությունը և մեր քաղաքացիների կամքի ազատ արտահայտումը։«Այնուամենայնիվ, մենք պետք է անկեղծ լինենք մեզ սպառնացող վտանգների հարցում։ Արտաքին միջամտությունը, ապատեղեկատվական արշավները և տեղեկատվական տիրույթի համակարգված մանիպուլյացիաներն ուղիղ հարված են հասցնում ժողովրդավարական ինստիտուտներին և հանրային վստահությանը։
Այս ռիսկերը ենթադրական չեն. դրանք փաստագրված են, թիրախային և շարունակական։ Այսօր որևէ ժողովրդավարություն ապահովագրված չէ հանրային քննարկումը խեղաթյուրելու և ինստիտուցիոնալ վստահությունը խաթարելու համակարգված փորձերից»,-նշել է նա, հավելելով, որ այդ համատեքստում ընդունված որոշումն օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ, հատկապես արդիական է և ժամանակին։«Լիովին գիտակցելով այս մարտահրավերները՝ ՀՀ կառավարությունը հավատարիմ է մնում ընտրական գործընթացները մեր ստանձնած պարտավորություններին և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու գործին, և մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրությունների ամբողջականությունը պաշտպանելու համար»,-ասել է նա։ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շարունակում են մնալ Հայաստանի առաջնահերթությունների շարքում։ «Այս համատեքստում մենք ողջունում ենք Նախարարների կոմիտեի կողմից 2025թ. օգոստոսի 8-ին
Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո մեր տարածաշրջանում հաստատված խաղաղության ճանաչումը և կարևորում ենք դրա հետագա ամրապնդումն ու ինստիտուցիոնալացումը։ Այս գործընթացը պահանջում է շարունակական ջանքեր՝ միտված վստահության կառուցմանը, այդ թվում՝ հումանիտար հարցերի հասցեագրման միջոցով, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապահովմանը, երկխոսության խթանմանը և տարածաշրջանում կանխատեսելի ու հարատև կայունության հաստատմանը»,-ասել է Աբիսողոմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով Մոլդովայի նախագահությանը կատարած աշխատանքի համար։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02