Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից և սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո։ Այս մասին թուրքական «Cumhuriyet» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։ Դեսպանը նշել է, որ Ադրբեջանը մշտական կապի մեջ է Թուրքիայի հետ, և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ շարունակվում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նա հավելել է, որ ակնկալվում է, թե հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո սահմանադրական փոփոխությունների միջոցով «Հայաստանի Սահմանադրությունը կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։ Դրանից հետո, ըստ Մամեդովի ներկայացրած պլանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր, որը նախապես համաձայնեցվել է ԱՄՆ-ում։ Ադրբեջանցի դիվանագետի խոսքով՝ այս գործընթացի ավարտին կբացվեն նաև Հայաստան–Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան սահմանները։
Հայաստանի և Թուրքիայի միջև գործում է սահմանային երկու անցակետ՝ Իգդիրի Ալիջանը և Կարսի Աքյաքան։ «BBC»-ի տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը նախատեսվում է ստորագրել Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո, որն, ինչպես պնդում են, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը անցյալ տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ «Ադրբեջանի ու Հայաստանի միջև վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո Անկարան նույնպես պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները»։ Վերջերս՝ մայիսի 13-ին, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ավարտվել են Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտուր սկսելու փաստաթղթային նախապատրաստական աշխատանքները։ Ըստ այդմ՝ նոր կարգավորումը թույլ կտա Թուրքիայից ուղիղ արտահանումներ իրականացնել Հայաստան։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02