Պետական համակարգն ազատագրելու ժամանակն է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված Հրաչյա Ռոստոմյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երաշխավորում է՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում պետական ծառայողն ազատագրվելու է քաղաքական ճնշումներից, վախի մթնոլորտից և իշխանական կախվածությունից։ Պետական համակարգը պետք է ծառայի պետությանն ու քաղաքացուն, այլ ոչ թե վերածվի որևէ քաղաքական ուժի, անհատի իշխանությունը պահպանելու գործիքի:
Այսօր, ցավոք, հազարավոր պետական ծառայողներ հայտնվել են քաղաքական վերահսկողության պայմաններում։ Շատերը ստիպված են համակերպվել, լռել կամ ցուցադրել քաղաքական հավատարմություն՝ միայն իրենց աշխատանքը պահպանելու համար։ Այս ամենի հետևանքով խաթարվել է ինստիտուցիոնալ կայունությունը, իսկ փորձառու մասնագետները դուրս են մղվել համակարգից։ Պետական ծառայողը պետք է ծառայի օրենքին և հանրային շահին, ոչ թե քաղաքական հրահանգներին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երաշխավորում է.
● պետական ծառայողը պաշտպանված է լինելու քաղաքական հետապնդումից և հաշվեհարդարից,
● աշխատանքի ընդունման, առաջխաղացման և պաշտոնավարման հիմքում լինելու են բացառապես մասնագիտական գիտելիքն ու արդյունավետությունը,
● պետական համակարգում վերանալու է «յուրայինների» և «օտարների» բաժանումը,
● որևէ պետական ծառայող չի հարկադրվելու մասնակցել քաղաքական քարոզչության կամ սպասարկել վարչական ռեսուրսը,
● պետական համակարգում վերականգնվելու են արժանապատվությունն ու պրոֆեսիոնալիզմը։ Մենք պետական համակարգը դիտարկում ենք որպես պետության ողնաշար, ոչ թե իշխանության վերարտադրության մեխանիզմ։ Իսկ այդ ողնաշարը պետք է կազմված լինի ազատ, պաշտպանված և բարձր մասնագիտական որակներ ունեցող մարդկանցից։ Հունիսի 7-ին ընտրությունը միայն իշխանափոխության մասին չէ։ Այն պետությունը քաղաքական պատանդությունից ազատելու, պետական ծառայողին արժանապատվություն վերադարձնելու և պրոֆեսիոնալ պետական համակարգ ձևավորելու հնարավորություն է։ Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների։
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02