Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեի կողմից հրապարակված թվերից երևում է, որ վերջին ամիսներին մակրոտնտեսական ցուցանիշները անկում են գրանցում: Հիմնական խնդիրը շարունակում է մնալ մանաթի փոխարժեքի պահպանումը: Այս պահին ԿԲ-ի հաստատած փոխարժեքը կազմում է 1,7039 մանաթ 1 ԱՄՆ դոլարի դիմացի, սակայն Կենտրոնական բանկը հաստատելու է նոր փոխարժեք, որը կկազմի 1,7128 մանաթ: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ միայն հոկտեմբերին ԿԲ-ն արտարժույթի նկատմամաբ բարձր պահանջարկը բավարարելու համար կորցրել է շուրջ 127 միլիոն դոլար: Բանկային փորձագետները կարծում են , որ մինչև 2016 թվականի ավարտ փոխարժեքը կկազմի 1.9 մանաթ:
Շարունակելով Ադրբեջանի պետական կոմիտեի հրապարակած ցուցանիշների վերծանումը, պետք է նկատենք մեկ այլ կարևոր հանգամանք: Բավականին արագ աճում է Ադրբեջանի արտաքին պետական պարտքը, որը ներկայումս կազմում է՝ ՀՆԱ-ի 28,5%-ը և այն պայմանավորված է նոր օտարերկյա վարկերի կտրուկ աճի և ՀՆԱ-ի ծավալների կրճատման հետ: Մեծ է նաև ներքին պարտքը: Ադրբեջանցի տնտեսագետները պետական պարտքը գնահատում են ՀՆԱ_ի 55-60% -ը: Մեծ է մասնավոր սեկտորի և բանկային սեկտորի արտաքին պարտքը միջազգային և ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ: Բանկային սեկտորի պարտքը գերազանցում է 5,5 միլարդ դոլարը: Իսկ Ադրբեջանի նավթային պետական ընկերության՝ Socar-ի պարտքը իր հերթին գերազանցում է 6,3 միլիարդ դոլարը: Սրանք պայմանավորված են TANAP և TAP գազամուղների շինարարության ծրագրերի ֆինանսավորման համար վարկերի ձեռք բերմամբ:
Ճիշտ է, վերջին երկու-երեք ամիսներին Ադրբեջանին հաջողվեց նավթի արդյունահանման և արտահանման ծավալների աճի հաշվին մի փոքր շտկել մակրոտնտեսական ցուցանիշները: Չնայած նրան, որ սրա արդյունքում կրճատվեցին՝ ՀՆԱ-ի անկման ցուցանիշը, բարելավվեց արտաքին առևտրի, բյուջեի ծախսերի և եկամուտների ցուցանիշները, այնումանայնիվ դրանք բացասական արդյունքներ են շարունակում գրանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Ադրբեջանի համար ռիսկային է մնում մանաթ ճգնաժամը, բանակյին համակարգի, սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը և արտաքին պարտքի սրընթաց աճը:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44