Ռուսաստանը Հայաստանից ստացել է ծանուցում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը․ Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Փաշինյանի՝ ԵԱՏՄ միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը արդեն վերածվել է համակարգային երևույթի, սակայն դա չի ազդի միության աշխատանքի վրա։
«Խնդիրը այն չէ, որ Փաշինյանը չի գալու ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Սա արդեն վերածվում է համակարգի, որը, ինչպես հասկանում ենք, հենց Նիկոլ Փաշինյանն է ձևավորել։ Այդտեղ որևէ ողբերգություն չկա, հարցը վերաբերում է հենց Հայաստանին»,- ասել է Զախարովան։ Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան երբեք չի առաջնորդվել «կամ-կամ» սկզբունքով և մշտապես հայտարարել է, որ հնարավոր է համատեղել տարբեր ուղղությունները։ Սակայն դա շարունակվել է մինչև այն պահը, երբ ուղղություններից մեկից՝ Արևմուտքից, սկսվել են հարվածներ Ռուսաստանի տնտեսության, առևտրի և ֆինանսական համակարգի դեմ, ինչպես նաև կիրառվել են ոչ լեգիտիմ պատժամիջոցներ։ «Ամեն ինչ վերածվել է հիբրիդային պատերազմի՝ առևտրատնտեսական հարթությունում։ Իսկ անօրինական պատժամիջոցները ազդում են նաև ԵԱՏՄ անդամ երկրների վրա»,- նշել է Զախարովան։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02