ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի, լիագումար նիստերի եւ մշտական հանձնաժողովների աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը եւ Գեղամ Նազարյանը: Մայիսի 21-ին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ կայացել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որի ընթացքում ներկայացվել են ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունների զեկույցները, այդ թվում՝ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման նախապատրաստական աշխատանքները:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով խորհրդի անդամներին, նշել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մի շարք միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելությունների ներքո, ներառյալ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպական խորհրդարանի: «Սա արտացոլում է մեր երկրի հավատարմությունն ընտրական գործընթացի թափանցիկության եւ ժողովրդավարական չափանիշների սկզբունքներին»,- նշել է Հակոբ Արշակյանը: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով վերջերս Հայաստանում էր ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ առաքելությունը: «Առաքելության պարբերական հրավիրումն արտացոլում է համագործակցության կայուն բնույթը եւ հայկական կողմի շահագրգռվածությունն ընտրությունների անկախ միջազգային գնահատման հարցում: Հունիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ ՄԽՎ հիմնական պատվիրակության սպասվող այցը Երեւան կդառնա միջազգային մոնիթորինգի կարեւոր մասը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: ԱԺ փոխնախագահը նաեւ տեղեկացրել է, որ մայիսին Հայաստանում էր ԵԽԽՎ նախընտրական առաքելությունը, որի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել պետական մարմինների, խորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների հետ: Քննարկվել են ընտրական օրենսդրությանը, նախընտրական իրավիճակին եւ ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր: «Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել միջազգային մոնիթորինգի կարեւորությունը՝ որպես ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման գործոններից մեկը»,- նշել է Հակոբ Արշակյանը: Խորհրդի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ վեհաժողովի ընթացիկ գործունեությանը, առաջիկա ծրագրերին եւ համագործակցության հիմնական ուղղություններին:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02