Ռոսպոտրեբնադզորը հայտնել է, որ ՌԴ տարածքում կասեցվել է Հայաստանից ներմուծված՝ «հայտնաբերված անորակ» ալկոհոլային արտադրանքի, մասնավորապես՝ «Վեդի-Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյան գինի-կոնյակի տուն» ընկերությունների արտադրած գինու և կոնյակի իրացումը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռոսպոտրեբնադզորը վերահսկողություն է իրականացնում շրջանառվող արտադրանքի, այդ թվում՝ ալկոհոլային արտադրանքի նկատմամբ։ Միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել է պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանք, որն արտադրվել է «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի, «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Շահնազարյան գինի-կոնյակի տուն» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն)»,- լրագրողներին հայտնել են գերատեսչությունում։ «Պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կանխելու նպատակով առևտրային կազմակերպություններին և ներմուծողներին ուղարկվել է տեղեկատվություն արտադրանքի իրացման կասեցման և անորակ ալկոհոլային արտադրանքը շրջանառությունից հանելու մասին»,- հավելել են Ռոսպոտրեբնադզորում։
Նշվում է, որ «պարտադիր պահանջներին չհամապատասխանող» է համարվում «Սովորական սորտային կարմիր կիսաքաղցր գինի «Գետափ Վերնաշեն» (11% սպիրտ, 0,75 լ, շշալցված՝ 03.02.2025) և «Սովորական սորտային սպիտակ չոր գինի «Վեդի Ալկո» Հարջի, Տ3 «Legends Arni» (12% սպիրտ, 0,75 լ, շշալցված՝ 17.12.2024) արտադրությունը՝ «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի։ «Անորակ» արտադրանքի ցանկում է նաև «Սովորական հնգամյա կոնյակ «Հայկական կոնյակ 5 աստղ» (40% սպիրտ, 0,5 լ, շշալցված՝ 20.01.2025), որն արտադրվել է «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն, ք. Աբովյան)։ Բացի այդ, «անհամապատասխանություն» է հայտնաբերվել «Մարկային հնեցված հայկական կոնյակ «ԿՎ» յոթնամյա «Շահնազարյան ХО» (40% սպիրտ, 0,5 լ, շշալցված՝ 16.05.2025) արտադրանքի մոտ, որն արտադրվել է «Շահնազարյան գինի-կոնյակի տուն» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն, ք. Եղվարդ)։ Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց էր սահմանել Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում կասեցնելու վերաբերյալ՝ «հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության հայտնաբերված գերազանցման» պատճառով։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02