Այս տարի, մայիսի 15-ին ուժի մեջ կմտնի ծխախոտային արտադրանքի վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը: Ինչը նշանակում է ծխախոտի արտադրանքի գրանցման վերաբերյալ խիստ պահանջների ներդրում: Ծխախոտի տուփերը պետք է դառնան ավելի «սարսափեցնող»: Արտադրանքը նոր չափանիշներին համապատասխանեցնելու համար արտադրողներին մեկ ու կես տարի է տրվելու:
Անցյալ տարվա հուլիս ամսին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատեց ծխախոտի տուփերի վրա «սարսափեցնող» պատկերների էսքիզները: Եվ արդեն այս տարվա մայիս ամսվանից դրանք կսկսեն հայտնվել Եվրասիական տնտեսական միության երկրներում(Հայաստան, Բելառուսիա, Ղազախստան, Ռուսաստան, և հետագայում Ղրղզստան) վաճառվող ծխախոտների տուփերի վրա: Ծխախոտային արտադրանքի արտադրողները կզրկվեն գովազդային ակցիաներից, որտեղ կառաջարկվեն մարդկանց մասնակցել մրցանակներով խաղարկությունների:
Համապատասխան գրառմամբ նոր նկարազարդումներ կտեղադրվեն ծխախոտի տուփի 2 կողմերի վրա( նկարի չափը պետք է ընդգրկի տուփի 50%-ը ):
Նկարների բովանդակությունը. մարդու օրգանների պատկերներ, որոնք վնասվել են ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների պատճառով, ինչպես նաև բացատրող մակագրություն՝ «Պարունակում է համակարգված թույներ, ուռուցքածին և մուտագեն նյութեր» և այդ մակագրությունը զբաղեցնելու է տուփի կողային մակերեսի 17%-ը:
Կարգելվի նաև «թեթև», «շատ թեթև», «փափուկ», «ուլտրա-բարակ» գրառումները: Մասնագետների կարծիքով ծխախոտի տուփի վրա «թեթև» գրառումը, գնորդների մոտ առաջացնում է այնպիսի տպավորություն, որ նման ծխախոտները քիչ վտանգավոր են: Այդ նույն սկզբունքով առաջնորդվելով, ծխախոտների տուփերի վրայից կանհետանան նիկոտինի կոնցենտրացիայի, խեժի խտության ու ածխածնի մոնօքսիդի պարունակության վերաբերյալ գրառումները:
Արգելվում է տուփերի վրա տեղադրել այնպիսի տեղեկատվություն, որը մարդու մոտ կառաջացնի կայուն ասոցացում ծխախոտային արտադրանքի ու սննդամթերքի, դեղամիջոցների կամ օգտակար նյութերի հետ: Այսինքն տուփերի վրա արգելված կլինի նկարել ելակ, բալ և նմանատիպ մի շարք այլ համեղ բաներ, ինչպես նաև ծաղիկներ ու տերևներ, որոնք, օրինակ կարող են ասոցացվել երիցուկի թեյի կամ բուսական բալզամների հետ: Բացառություն կարվի միայն անանուխի համար:
Նոր չափանիշների անցումը կավարտվի 2017 թվականի նոյեմբերին:
Այնուհետև նոր չափանիշներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառությունից դուրս կբերվի, իսկ արտադրողներն ու վաճառողները կտուգանվեն 100000 մինչև 300000 ռուբլի:
Աղբյուրը՝ meddaily.ru
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47