ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցին ընդառաջ Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների շարունակական ամրապնդումը և երկու երկրների միջև բարձր մակարդակի կայուն փոխգործակցությունը։ Միևնույն ժամանակ, Համագումարը խորապես մտահոգված է մնում Բաքվի կողմից Ադրբեջանում անօրինական կերպով բանտարկված բոլոր քրիստոնյա հայ պատանդներին ազատ արձակելու շարունակական մերժմամբ ու նրանց անհապաղ և անվերապահ կերպով ազատ արձակելու կոչ է անում։ Ինչպես նախկինում հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը. «120,000 քրիստոնյաներ սարսափելիորեն հալածվել և բռնի տեղահանվել էին Արցախում»։ Նախագահ Թրամփը նաև խոստացավ «պաշտպանել հալածվող քրիստոնյաներին» և Սպիտակ տանը «Խաղաղության և միջպետականհարաբերությունների հաստատման» վերաբերյալ հանդիպման ժամանակ հանձն առավ անմիջապես նախագահ Ալիևի հետ քննարկել պատանդ պահվող քրիստոնյա հայերի ազատ արձակման հարցը։ Համագումարը կոչ է անում Միացյալ Նահանգներին այս պարտավորությունները վերածել հստակ, չափելի գործողությունների։ Մինչ Միացյալ Նահանգները և Հայաստանը շարունակում են համատեղ աշխատել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ԹՐԻՓՓ-ի առաջխաղացման վրա, ինչպես նաև մի շարք հիմնական ոլորտներում փոխըմբռնման հուշագրերի (MOU) հետ մեկտեղ, Համագումարը վերահաստատում է Հայաստանի անվտանգության ենթակառուցվածքների ամրապնդման և արցախահայության շարունակական մարդասիրական կարիքների բավարարման կարևորությունը։
Սա ներառում է աջակցություն իրենց պապենական հայրենիք վերադառնալու իրավունքին՝ անվտանգության, ժողովրդավարական իրավունքների նշանակալի երաշխիքներով և հայկական մշակութային ժառանգության ու կրոնական վայրերի լիարժեք պաշտպանություն։ Ամերիկայի հայկական համագումարը կշարունակի իր աշխատանքը՝ առաջ մղելու իրական անվտանգությունը, արդարությունը և այնպիսի ապագա, որում հայ ժողովուրդը կապրի ազատության և արժանապատվության պայմաններում՝ իր նախնիների հայրենիքում։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02