«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական քարոզարշավի 22-րդ օրն ընթացել է Սյունիքի մարզում։ Պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը, Շահեն Հարությունյանը, Աստղիկ Մատինյանը, Գոռ Թադևոսյանը և քաղաքական թիմի մյուս անդամները եղել են Գորիս և Սիսիան քաղաքներում, քաղաքացիներին ներկայացրել կուսակցության ծրագրերը և պատասխանել ընտրողների հարցերին։ «Երբ խոսում ես մարդկանց հետ, կիսում ես քո գաղափարներն ու մտքերը, տեսնում ես, որ մարդկանց մոտ հույս է արթնանում։ Մենք գիտենք, որ ամեն ինչի հիմքում դրված է մեր յուրաքանչյուր քաղաքացու քվեն։ Մենք տեսնում ենք, որ նրանք պատրաստ են գնալ ընտրությունների և պատրաստ են փոփոխության»,- ասել է պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը։
«Վերջին տարիները մեր երկրի համար եղել են ցավալի կորուստների և ծանր փորձությունների շրջան։ Սյունիքը ձեռք է բերել հարյուրավոր կիլոմետրերով ձգվող նոր սահման Ադրբեջանի հետ։ Սա նոր սպառնալիք է մեր անվտանգության համար։ Առաջարկում եմ քվեարկել «Միասնության թևեր» կուսակցության օգտին՝ խնդիրները միասին լուծելու համար»,- նշել է պատգամավորի թեկնածու Գոռ Թադևոսյանը։ Կուսակցության քարոզարշավը Սյունիքի մարզում կշարունակվի նաև մայիսի 30-ին և մայիսի 31-ին։
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02