Ապրիլի 11-18-ը Երևանի պետական համալսարանի շուրջ 200 ուսանող կանցնի տարատեսակ աղետների՝ ներառյալ հրազենային և ականի պայթյունի դեպքում վնասվածքների բժշկական պատրաստվածության դասընթաց:
Այն կազմակերպվում է ՀՀ ԱԻ նախարարության և ԵՊՀ-ի միջև գործող եռամյա համագործակցության շրջանակներում՝ համաձայն որի, ամռան ամիսներին ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնը դասընթացներ է կազմակերպում պետհամալսարանի 40-60 ուսանողի համար: Կազմակերպված համաբանակումի շրջանակներում ուսանողները 15-30 օրով մեկնում են Արցախ և ստանում տեսական ու գործնական գիտելիքներ:
Մեզ հետ զրույցում ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, փ/ծ գնդապետ Կ. Աթոյանը նշեց, որ դասընթացների ժամանակացույցի փոփոխությունը պայմանավորված է վերջին օրերին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությամբ:
- Ապրիլյան դեպքերի հետ կապված՝ բնակչության, մասնավորապես` երիտասարդների շրջանում, ցանկություն է առաջացել անցնելու առաջին բուժօգնության՝ հիմնականում հրազենային և ականի պայթյունների վնասվածքների բուժօգնության դասընթացներ: Նախկինում անցկացրել ենք աղետների բժշկության դասընթացներ՝ կոտրվածքների, արնահոսությունների, սիրտ-թոքային անբավարարվածության, իսկ այժմ նշված թեմաներին ավելացրել ենք նաև հրազենային և ականի պայթյունի հետևանքով առաջացող վնասվածքների բուժօգնությունը: Առաջին դասերը ցույց տվեցին, որ հետաքրքրությունը բավական մեծ է, և հնարավոր է՝ ըստ պահանջի, հետագայում երկարացնենք դասընթացների տևողությունը,- տեղեկացրեց Կ. Աթոյանը:
Հաշվի առնելով մեծ թվով կամավորների առկայությունը (շուրջ 200 ուսանող)՝ Աղետների բժշկության կենտրոնի կողմից որոշում է կայացվել մեկ շաբաթվա ընթացքում կամավորներից վերապատրաստել 20 հրահանգիչ, որոնք հետագայում դասընթացներ կանցկացնեն մյուս 180 ուսանողների հետ: Կենտրոնի մասնագետների խորհրդով` առաջին 20 վերապատրաստվող ուսանողներն ընտրվել են հիմնականում կենսաբանական ու քիմիական ֆակուլտետներից՝ հաշվի առնելով վերոնշյալ մասնագիտությունների առնչությունը բժշկության հետ: Ուսանողները կստանան թե գործնական, թե տեսական գիտելիքներ:
- Բացի լսարանային դասընթացներից, հետագայում նախատեսվում է նաև դաշտային պարապմունքներ, որոնք կանցկացվեն Լուսակերտի ուսումնական կենտրոնի հրաձգարանում,- հավելեց Կ. Աթոյանը:
Դասընթացները կվարի Աղետների բժշկության կենտրոնի բուժկանխարգելման բաժնի հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Բարսեղյանը: Նա որակավորվել է նաև INSARAG-ի (Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբ) հայկական թիմում և հանդիսանում է միջազգային որոնողափրկարարական թիմի բժիշկ-կոորդինատորը: Աղետների բժշկության կենտրոնը դասընթացների ավարտից հետո նախատեսել է տեսակավորում, գիտելիքների ստուգում, որից հետո վերապատրաստված ուսանողներին կտրվեն համապատասխան վկայագրեր:
ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնն ավանդույթ է դարձրել տարբեր հաստատություններում նմանատիպ դասընթացների կազմակերպումը: Կենտրոնի մասնագետների՝ մասնավորապես փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Բարսեղյանի և փ/ծ մայոր Հ. Նավասարդյանի կողմից նախորդ տարի առաջին բուժօգնության դասընթացներ են կազմակերպվել հայ-շվեյցարականադական օրգանական քիմիայի անալիտիկ լաբորատորիայում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսումնամարզական կենտրոնում, ՀՀ Տավուշի սահմանամերձ համայնքների 18 դպրոցներում, Լոռիի «Գուգարք» մանկապատանեկան ճամբարում և այլ վայրերում:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47