Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է հարցին, թե ինչ դիրքորոշում կարող է ունենալ Ռուսաստանը Հայաստանի կառավարության կողմից «Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին» նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը հաստատման առնչությամբ։
-Պարո՛ն Կոլերով, ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը նրա նկատմամբ, որ այսօր ՀՀ կառավարությունը հաստատեց Արցախը ճանաչելու մասին նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը։
-Այդ մասին հայտնել է պարոն Լավրովը, որ Երևանը վստահեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի միակողմանի կարգով։ Ես չգիտեմ`որքանո՞վ է դա համաձայնեցված ԱՄՆ-ի հետ, ես չեմ կարող ասել, թե այդ ինչ ընթացակարգեր են, բայց կարող եմ ասել, որ երեկ կառավարությունն այս որոշման պատասխանատվությունը դրեց բացառապես նախագահի վրա: Ինչպես նա կասի, այնպես էլ կլինի, քանի որ խորհրդարանը իշխող մեծամասնությանն է և համամիտ է նրան: Նաև չմոռանամ, որ կառավարությունը հաստատեց այդ օրինագիծը:
-Ճշգրտեմ՝ նախագիծը չի հաստատել, այլ Արցախը ճանաչելու մասին կառավարության եզրակացությունն է հաստատվել: Այստեղ կա որոշակի նրբություն, քանի որ ՀՀ փոխարտգործնախարարն էլ ասաց, որ եթե Ադրբեջանը ռազմական ագրեսիա սանձազերծի, օրենքի նախագիծը կընդունվի:
-Այն օրենք կդառնա միայն այն դեպքում, եթե այն ստորագրի ՀՀ նախագահը: Խորհրդարանը կարող է հաստատել այն, իսկ Նախագահը պետք է այն ստորագրի կամ չստորագրի: Այնպես որ, կրկնում եմ, և՛ կառավարությունը, և՛ խորհրդարանը լվացին ձեռքերը: Եվ եթե Հայաստանի ներսում չկա միասնական հրապարակային դիրքորոշում, ապա ի՞նչ եք ուզում Ռուսաստանից: Ռուսաստանը չի լուծելու այդ հարցը: Եվ խնդրում եմ չմոռանալ, որ Ռուսաստանը մինչ այս պահը միջնորդ է: Ռուսաստանը չի կարող ո՛չ քննադատել, ո՛չ հավանություն տալ:
Ռուսաստանը կարող է միայն գնահատականներ տալ քայլերին ու գործողություններին՝ հակամարտության կարգավորման տեսանկյունից, որը նրան տրվել է, այդ թվում՝ նաև Հայաստանի կողմից: Հետ վերցրեք այդ՝ միջնորդի մանդատը և ընդունեք ցանկացած որոշում: Եվ կարծում եմ, որ Արցախը ճանաչելու մասին օրենքի նախագծի համար ավելի հարմար պահ էր, երբ սահմանի ողջ գծով լիամասշտաբ պատերազմական գործողություններ էին, այդ պահը բաց թողնվեց:
-Մեկ ճշգրտող հարց. եթե Արցախի ընդունման մասին նախագիծը օրենքի ուժ ստանա, Ռուսաստանը կհամարի՞, որ Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից:
-Ես կարծում եմ, որ բանակցային գործընթացը հիմա ոչնչացվել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայով: Եվ այդ պատճառով Հայաստանը հիմա ինքն է ընդունում որոշում` հնարավո՞ր է բանակցային գործընթացը պայմանավորել նոր երաշխիքներով և պե՞տք է արդյոք կենդանություն տալ այդ գործընթացին:
-Ասում եք` ավելի ճիշտ կլիներ ապրիլյան ինչ-որ պահին ընդունել, որ այն բաց է թողնվել: Բայց չէ՞ որ այժմ էլ պատերազմ է:
- Պատերազմը շարունակվում է, բայց ավելի պակաս թափով և ինտենսիվությամբ:
Tert.am
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02