«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայցադիմում են ներկայացրել՝ ընդդեմ Հանրային ՀԸ ։ Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Հանրային ՀԸ-ին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, որոնք, հայցվորի գնահատմամբ, տեղ են գտել «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. Քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին» վերտառությամբ հրապարակման մեջ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ «Մասնավորապես իրականությունը չի համապատասխանում այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է որևէ քաղաքական ուժի կամ գործչի դրդմամբ, կամ գործել է որևէ անձի հովանավորչությամբ, նշված բոլոր թեզիսները և պնդումները սխալ են։ Տեսանյութը ներկայացվել է տեսանյութի հրապարակման պահին իշխող քաղաքական ուժի օրակարգին համահունչ՝ այն ծառայեցնելով վերջիններիս շահին և ընտրություններում այլ թեկնածուների նկատմամբ առավելություն ձեռք բերելուն։ Իրականում ԲՀԿ-ն քաղաքական գործընթացներում անկախ և ինքնուրույն գործող կուսակցություն է, որը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին։ ԲՀԿ-ն ստեղծվել է ժողովրդին ծառայելու, նրա համար արժանավայել կյանք ապահովելու և մեր հայրենիքի բարգավաճմանն իր նպաստը բերելու նպատակով: «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության անդամներին միավորում են ազատության, արդարության, համերաշխության և հայրենասիրության գաղափարները: Պաշտպանելով ազգային և ավանդական արժեքների պահպանումը, մեծ նշանակություն տալով՝ ընտանիքին, եկեղեցուն և պետականությունը, առաջնորդվելով այն հանրահայտ ճշմարտությամբ, որ մարդը բարձրագույն արժեք է, կուսակցությունն իր գործունեությունը նպատակաուղղել է «Մարդու կողքին, մարդու միջոցով և մարդու համար» կարգախոսի իրականացմանը: Միաժամանակ Տեսանյութում խոսվում է Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քրեական գործերի մասին, որոնց վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը ևս չի ներկայացվել բարեխիղճ և հավասարակշռված, լրատվականը չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ պարզելու Տեսանյութի մեջ ներկայացվող տվյալների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը, արդյունքում ներկայացնելով միակողմանի սխալ տեղեկատվություն։ Գագիկ Ծառուկյանն մեղավոր չի ճանաչվել/ արդարացվել է իր նկատմամբ հարուցված քրեական բոլոր վարույթներով»,-նշել է հայցվորը՝ պահանջելով այն ներկայացնել հերքման տեքստում։ Միևնույն ժամանակ թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պահանջել են փոխհատուցում՝ յուրաքանչյուրը 6 մլն դրամի չափով։ Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գուրգեն Քոթանջյանին։
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02