2025 թվականին կենսաթոշակային ֆոնդերն ապահովել են 12.4% եկամտաբերություն։ Այս մասին նշված է Կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունության հաշվետվության» մեջ։ Սակայն 2026 թվականի տարեսկզբին բացասական ցուցանիշներ են գրանցվել։ Այս մասին գրում է Հետքը: Ինչո՞վ է ԿԲ-ն բացատրում 2025-ի «բարձր եկամտաբերությունը» Նշված տարում, ըստ հաշվետվության, կենսաթոշակային ֆոնդերում կուտակվող գումարները՝ ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը (ԶԱԱ), աճել են 34.2%-ով` հասնելով շուրջ 1.4 տրիլիոն դրամի։ Դա, ըստ գլխավոր դրամատան, պայմանավորված է ինչպես քաղաքացիների աշխատավարձերից դեպի ֆոնդեր հոսող սոցիալական վճարների աճով, այնպես էլ ֆոնդերի բարձր եկամտաբերությամբ։
Ֆոնդերի կուտակային եկամտաբերությունը գործունեության մեկնարկից ի վեր կազմել է 138.1%, իսկ միջին տարեկան եկամտաբերությունը՝ 8.3%։ Ֆոնդերի եկամտաբերության տեսանկյունից վատագույնը 2022 թվականն էր, երբ տարեկան կտրվածքով գրանցվեց -7.9% եկամտաբերություն։ Հայաստանում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը կառավարում է երկու մասնավոր կազմակերպություն՝ ֆրանսիական ծագմամբ «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն (Amundi-Acba Asset Management CJSC) և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն (C-Quadrat Ampega Asset Management Armenia LLC)։ Նրանք կառավարման դիմաց ստանում են վճարներ, որոնք գանձվում են հենց ֆոնդերից։ Կառավարիչներից յուրաքանչյուրը ղեկավարում է երեք պարտադիր կենսաթոշակային ֆոնդ՝ հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային: Կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները լրացուցիչ եկամուտ ստանալու նպատակով ներդրվում են տարբեր գործիքներում. պետությունն է դրանք պարտքով վերցնում, բանկերում ավանդներ են դրվում կամ գնվում են բաժնետոմսեր։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02