Կառավարությունն առաջարկում է օրենսդրական հավասարակշռված լուծում, որով նախատեսվում է վարորդական իրավունքից զրկված անձանց համար այդ իրավունքի վերականգնման նոր մոդել: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 12-ի նիստում: ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով ներկայումս վարորդական իրավունքից զրկված անձինք կարողանում են այդ իրավունքը վերականգնել բացառապես տեսական եւ գործնական քննությունները վերահանձնելու ճանապարհով:
Միջազգային պրակտիկան այս առումով ավելի լավ կարգավորումներ է նախատեսում: Վարորդական իրավունքից զրկվելու դեպքում անձը հստակ ժամանակահատվածում չի կարող վարել տրանսպորտային միջոց: Որպես կանոն` այդ ժամանակահատվածը մեկ տարի է, սակայն կան բացառիկ դեպքեր, երբ այն երկու տարի է: Կառավարության առաջարկով այդ ժամկետը լրանալուց հետո նախատեսվում է սահմանել 50 հազար դրամի չափով պետական տուրք, որի վճարման պայմաններում անձի վարորդական իրավունքը կվերականգնվի ինքնաշխատ (ավտոմատ) եղանակով: Վերականգնումից հետո անձին մեկ տարվա կտրվածքով տրվելու են սահմանափակ թվով միավորներ` 6 բալ: «Սա կարվի այն նպատակով, որպեսզի վստահ լինենք, որ այս սեղմ բալային համակարգի շրջանակում անձը վերանայել է իր վարքագիծը եւ պատշաճ ձեւով պատրաստ է վերադառնալ երթեւեկություն: Եթե 6 բալի շրջանակում անձը որեւէ խնդիր չի հարուցում (այսինքն՝ բալերը չեն սպառվում կամ նա կրկին չի զրկվում վարորդական իրավունքից), ապա դրան հաջորդող տարվա ընթացքում ստանում է ստանդարտ 13 բալ ընդհանուր միավորը, ինչպես մեր մյուս քաղաքացիները»,- մանրամասնել է Արփինե Սարգսյանը: Կառավարությունն առաջարկում է նաեւ սահմանել անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք եւս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը` համապատասխան պետական տուրքի վճարմամբ եւ 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ` վերականգնումից հաշված մեկ տարի ժամկետով փորձաշրջանի պայմաններով: Արփինե Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ պարզաբանումներ ներկայացրել առաջարկվող կարգավորումների վերաբերյալ: ՀՀ ներքին գործերի նախարարն առաջարկել է հարցը քննարկել 24-ժամյա ռեժիմով: Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02