«Կմնամ իմ թեզի շրջանակներում և կվիճեմ ձեզ հետ, որ շատ այլ երկրներում հնարավոր է վերցնել վարկեր ավելի ցածր տոկոսներով, քան Հայաստանում»,- ԱԺ-ում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով ՔՊ-ական Լուսինե Բադալյանի հարցին, այն մասին թե ինչու է Հայաստանում վարկերի տոկոսադրույքներն ավելի բարձր քան այլ երկրներում։
Նրա խոսքով՝ Հայաստանում ձևավորված վարկի տոկոսները համահունչ են այն ռիսկի պրոֆիլին, որը երկիրն ունի, քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները ստանում են վարկային առաջարկներ իրենց պրոֆիլից ելնելով։
Գալստյանը պատմեց, որ այս տարի դրական վարկային և հարկային պարտականություններ իրականացնող փոքր և միջին բիզնեսներին օժանդակության ծրագիր են իրականացրել, որոնց համար վարկերի տոկոսները որոշակիորեն նվազել է։
«Մենք ունենք փոքր և միջին ընկերություններ, որոնք հայկական դրամով վարկ են վերցնում 11 %-ով, արդյո՞ք այն ցածր է կամ բարձր է՝ ես կարծում եմ, որ բացարձակ բարձր չէ։ բայց միևնույն ժամանակ ունենք փոքր և միջին ընկերություններ, որոնք չեն ունեցել կարգապահություն կամ չունեն հետաքրքիր ծրագրեր և այդ տիպի ընկերությունները ստանում են վարկ 19%-ով»,-ասաց Գալստյանը՝ նշելով, որ բազմազանություն կա, իսկ գլոբալ շուկայի տենդենցները վարկերի տոկոսադրույքների աճն է։
ԿԲ նախագահն աաց, որ Եվրոպական կենտրոնական բանկը բարձրացրել է տոկոսադրույքը, քանի որ գնաճը խնդիր է ապա հավանականությունը մեծ է, որ տոկոսադրուքները էլի կբարձրանան։
Լուսինե Բադալյանը նշեց, թե ինքը հարցնում էր հիփոթեքի և սպառողական վարկերի մասին։
Մարտին Գալստյանը բացատրեց, որ Հայաստանը շուկայից վարկային գումարները վերցնում է 8%-ը գերազանցող չափով, որի վրա կառուցվում են մյուս տոկոսները։
«Մեր մոտ տոկոսադրույքները 12.5% է, որը 8% մեկնարկայինի դեպքում խելամիտ է»,-հիփոթեքի տոկոսադրուքների մասը բացատրեց ԿԲ նախագահը։
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02