Ուկրաինայում Եվրամիության դեսպան Կատարինա Մատերնովան հայտարարել է, որ 2030 թվականը «իրատեսական ժամկետ» է ԵՄ-ին երկրի անդամակցության համար։ Բոլորը տեսնում են, որ Ուկրաինան պատրաստ է կատարել անդամակցության պայմանները, նշել է նա։ «Բանակցային կլաստերները բազմաթիվ փոփոխություններ կպահանջեն, սակայն այժմ մենք խոսում ենք կոնկրետ ոլորտներում պաշտոնական տեխնիկական բանակցությունների մասին», — ասել է Մատերնովան։
Նրա խոսքով՝ հետագա ժամկետները կախված կլինեն այն բանից, թե որքան արագ Ուկրաինան կկարողանա իրականացնել անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները։ Դեսպանը նաև հույս է հայտնել, որ բանակցային մնացած կլաստերները կհաջողվի բացել արդեն այս ամռանը։ Դրանից հետո Կիևը պետք է անցնի լրացուցիչ համաձայնեցումների փուլ և կատարի մի շարք միջանկյալ պահանջներ, սակայն ուկրաինական օրենսդրության՝ ԵՄ նորմերին համապատասխանեցման ներկայիս մակարդակը, Մատերնովայի կարծիքով, արդեն իսկ թույլ է տալիս սկսել անդամակցության շուրջ առարկայական բանակցությունները։ Հունիսի 15-ին Եվրամիությունը պաշտոնապես բացեց Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների առաջին կլաստերը։ Արարողությունը տեղի ունեցավ Լյուքսեմբուրգում՝ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։
Բանակցային գործընթացը բաժանված է վեց թեմատիկ կլաստերների, որոնք ընդգրկում են օրենսդրության և քաղաքականության տարբեր ոլորտներ։ Դրանցից առաջինը նվիրված է հիմնարար հարցերին, այդ թվում՝ իրավունքի գերակայությանը, ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքին և պետական համակարգի գործունեությանը։ «Մեզ անհրաժեշտ էր անդամ պետությունների միջև հասնել համապատասխան միահամուռության և կոնսենսուսի։ Օրենքների և նորմատիվ ակտերի այսպիսի բարդ համալիրի ընդունումը հեշտ գործ չէ», — պարզաբանել է Մատերնովան։ Առաջին կլաստերի բացումը նշանակում է անցում կատարել նախապատրաստական փուլից դեպի գործնական աշխատանք (ապագա անդամակցության պայմանների շուրջ)։ Այս գործընթացի շրջանակներում Եվրամիությունը գնահատելու է եվրոպական չափանիշներին ազգային օրենսդրության համապատասխանությունը և կոնկրետ ոլորտներում բարեփոխումների ընթացքը։
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02