«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է՝ ինչպիսին էին 2026 թվականի մայիսի կլիմայական պայմանները Հայաստանում. «2026 թվականի մայիսին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 9․0 °C, որը նորմայից ցածր է 1․0°C-ով։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 70․4 մմ կամ նորմայի 88.5 %-ը։ Մայիս ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է ամսի 9-ին Գավառում՝ -3․2 °C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը մայիսի 28-ին՝ Մեղրիում՝ 33․5 °C։ Մայիսի առաջին տասնօրյակին օդի ջերմաստիճանը մոտ էր նորմային, իսկ երկրորդ և երրորդ տասնօրյակներին օրական ջերմաստիճանները ցածր էին նորմայից միջինը 1 աստիճանով։ Մայիսը համարվում է ամենատեղումնառատ ամիսը Հայաստանում։ Ամսական տեղումների զգալի մասը դիտվել է մայիսի երկրորդ և երրորդ տասնօրյակներին։ Առանձին օրեր հանրապետության նախալեռնային և լեռնային շրջաններում դիտվեց կարկուտ՝ մայիսի 4-ին, 6-ին, 13-ին, 22-ին և 29-ին։ Ստեփանավանում մայիսի 4-ին գրանցված կարկտի տրամագիծը կազմել է 14 մմ։ Մայիսի 31-ի դրությամբ ձնածածկույթը պահպանվել է միայն բարձր լեռնային գոտում։ Համաձայն Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանի դիտարկումների՝ ծովի մակարդակից 3229 մետր բարձրության վրա, մայիսի 31-ին ձյան շերտի բարձրությունը կազմել է 258 սմ։ 1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն՝ ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 12․5 °C, իսկ ամենացուրտը՝ 1956 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 7․1 °C։ Ամենախոնավ մայիսը դիտվել է 1936 թվականին, երբ տեղումների քանակը կազմել էր 186․6 մմ, իսկ ամենաչորը դիտվել է 1989 թվականին, երբ տեղումների քանակը կազմել էր 39․5 մմ։ Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ մայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով՝ 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 27 %-ով»։
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02