ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմումով վիճարկում է ԿԸՀ որոշումը։ Ըստ ամենայնի, խոսքը հունիսի 17-ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության մասին ԿԸՀ որոշման մասին է։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայցը դատարան մուտքագրվել է երեկ երեկոյան և մակագրվել դատավոր Գրիգոր Առաքելյանին։ Դեռևս առկա չէ որոշում՝ հայցը վարույթ ընդունելու մասին։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել՝ 22 տարի առաջ կառավարության որոշումը հաստատելու վերաբերյալ գործով։ Մասնավորապես, խոսքը 2004թ․ կատարված մի գործարքի մասին է, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, տարիներ անց, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն որևէ պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Այժմ դա փորձում են ինչ-որ կերպ կապել 2004թ․ գործարքի հետ։ Խոսքը «Մաստեր կլաս» թենիսի տարածքի մասին է` «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ։ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել էր, որ այս գործընթացում որևէ կրիմինալ չկա, իրականում առուվաճառքի պայմանագիր չկա, վարձակալություն է, ներդրումային ծրագրի մասին է խոսքը, քրեական գործն արհեստական է՝ հնարված։
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02