Հայաստանի էլեկտրական ցանցերում ակտիվորեն շարունակվում է ՔՊ-ականացումը: Ընտրություններից հետո ընկերությունում տեխնիկական խնդիրների լուծման փոխարեն ընկերության ղեկավարությունը լծվել է ընդդիմադիր ուժերի աջակիցների հայտնաբերման և վերջիններիս աշխատանքից ազատման գործին: Ըստ NEWS.am-ի աղբյուրների, օրեր առաջ ՀԷՑ-ի Վարդենիսի էլցանցի երեք փորձառու աշխատակիցներ Վահագնին Ստեփանյանին, Գեղամ Խլոյանին և Նարեկ Շհոյանին ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել քաղաքական հայացքների համար:
Պատմությունը սկսվել է մայիսի 15-ին, երբ «Ուժեղ Հայաստան» դաշինքի Վարդենիս այցի ժամանակ ընկերության երեք աշխատակիցներ ոչ աշխատանքային ժամի մասնակցել են «Ուժեղ Հայաստանի» կողմից կազմակերպված հավաքին: Դրանից անմիջապես հետո վերջիններս անմիջապես կանչվել են Երևան ՀԷՑ-ի Անվտանգության և վերահսկողության տնօրեն Արման Սմբատյանի մոտ զրույցի, որտեղ էլ պահանջ է դրվել փոխել քաղաքական հայացքները և հրաժարվել «Ուժեղ Հայաստանին» աջակցելուց: Սակայն վերջիններս հրաժարվել են պնդելով, որ «Ուժեղ Հայաստանի» միջոցառումներին վերջիններս մասնակցում են ոչ աշխատանքային ժամերին և դա իրենց սահմանադրական իրավունքն է և որևիցե կերպ չի խոչընդոտում վերջիններիս աշխատանքային գործունեությանը: Ընտրություններից անմիջապես հետո Վահագնին Ստեփանյանը, Գեղամ Խլոյանը և Նարեկ Շհոյանը կանչվել են «Գեղամա» մասնաճյուղի Քպ–ական տնօրեն Արա Հակոբյանի մոտ, որն էլ պահանջել է վերջիններիս աշխատանքից ազատման անհապաղ դիմում գրել: Ասում են` սա պատմության դեռ սկիզբն է, և ՀԷՑ-ում առաջիկայում քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատման մեծ ալիք է սպասվում:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02