Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերից մեկով, 2026 թվականի հունիսի 17-ին կնքել է հաշտության համաձայնություն, որը Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է 2026 թվականի հունիս 26-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։ «Կնքված հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 304 միլիոն 554 հազար դրամ։ Գլխավոր դատախազությունը 2024 թվականի հուլիսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Սերժիկի Զաքարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:
Դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել էր վարույթ: Նշված գործի շրջանակներում, 2026 թվականի հունիսի 17-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում պատասխանողներ Իշխան Զաքարյանի և նրան փոխկապակցված անձանց հետ կնքվել է հաշտության համաձայնություն, որով պատասխանող կողմը համաձայնել է Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունիսի 15-ի որոշմամբ հաստատված հայցի հիմքի և առակայի փոփոխության արդյունքում պահանջվող ընդհանուր՝ 304 միլիոն 554 հազար դրամն 6 ամսվա ընթացքում՝ համաձայն սահմանված ժամանակացույցի, վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 23-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, 2023-2024 թվականներին Իշխան Զաքարյանի կողմից Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել ընդհանուր շուրջ 71 հա մակերեսով 15 հողատարածք՝ Կոտայքի մարզի Հացավան համայնքում գտնվող 2 հողատարածք, Արարատի մարզի Լանջազատ համայնքում գտնվող 11 հողատարածք և Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող 2 հողատարածք: Բացի այդ, Դատախազության դեպոզիտ հաշվեհամարին է մուտքագրել 32 միլիոն դրամ՝ որպես հողամասերի աճուրդային արժեքների և կադաստրային արժեքների տարբերություն: 2026 թվականի հունիսի 19-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել դիմում՝ հաշտության համաձայնությունը հաստատելու մասին: 2026 թվականի հունիսի 26-ին Հակակոռուպցիոն դատարանը կայացրել է վճիռ, որով հաստատել է 2026 թվականի հունիս 17-ին կնքված հաշտության համաձայնությունը»,-ասված է հայտարարության մեջ։
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02