Կադրային փոխատեղումներ, նշանակումներ ու ազատումներ են արվել ԶՈՒ-ում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց Արմեն Գյոզալյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Հատուկ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Գարեգին Պողոսյանը՝ ազատվելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակվել է Սիմոն Նազարյանը՝ ՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Հատուկ նշանակության ուժերի հրամանատարի պաշտոնից ազատվել է Լևոն Դավիդյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, Լևոն Դավիդյանին ազատել Հատուկ նշանակության ուժերի հրամանատարի պաշտոնից»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած համապատասխան հրամանագրում։ Մեկ այլ հրամանագրով էլ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ Համլետ Լևոնյանն է ազատվել պաշտոնից. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, Համլետ Լևոնյանին ազատել պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից»:
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02