Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա՝ դառնալով արևմտաեվրոպական առաջին պետության ղեկավարը, որն այդ երկիր է այցելում 2024 թվականին Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։ Սա նաև Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Սիրիա վերջին 17 տարվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սիրիական SANA գործակալությունը հաղորդում է, որ Մակրոնին դիմավորել է երկրի արտգործնախարար Ասաադ աշ-Շեյբանին։ Նախատեսվում է հանդիպում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ, նաև կլոր սեղանի քննարկում պատվիրակությունների հետ։
Բանակցությունները կկենտրոնանան տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունների վրա։ Հուլիսի 6-ի երեկոյան Դամասկոս ժամանելուն պես Մակրոնը գրառում է արել X սոցիալական հարթակում: «Ես եկել եմ՝ արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը սիրիացի ժողովրդին։ Հանուն ինքնիշխան Սիրիայի, որը միավորված է իր բազմազանության մեջ և խաղաղության մեջ է հարևանների հետ։ Եկեք միասին բացենք կայունության և խաղաղության նոր գլուխ», - նշել է նա։ Մակրոնի այցին ընդառաջ Ահմեդ աշ-Շարաան ֆրանսիական BFMTV-ի հետ հարցազրույցում ասել է, որ Ֆրանսիայի նախագահի այցը Սիրիա կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերություններում և արտացոլում է Ֆրանսիայի երկարատև աջակցությունը սիրիացի ժողովրդին։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան կառուցողական դեր է կատարել Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման գործում։
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
20:12 20.10.26
09:04 21.10.26
10:19 20.10.26
09:22 21.10.26
17:15 20.10.26
18:51 20.10.26
12:02 20.10.26
13:15 21.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02