Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի մայիսի, հունիսի և հուլիսի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ -Նարեկ Մովսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից: -Ծովակ Մնացականյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:
-Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Շահբազյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: -Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Վահան Սարգսյանն ազատվել է պաշտոնից: - Արթուր Դանիելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: -Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Սարգիս Սարգսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին: -Նաիրա Արտաշեսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: -Ֆիլիանա Բելլույանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: -Էվելինա Սարգսյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնից: -Սպարտակ Մնացականյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրաջանի ավագ դատախազի պաշտոնից: -Հայկ Ժամակոչյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազի պաշտոնից: -Արմեն Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից: -Արսեն Ավետիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից: -Տավուշի մարզի դատախազության դատախազ Գայանե Մանուկյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: -Հրաչյա Մարգարյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: -Արտուշ Կարապետյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից: -Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էլեն Անանյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: -Կարապետ Սմբատյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնից: -Լոռու մարզի դատախազության դատախազ Դավիթ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: -Արմավիրի մարզի դատախազության դատախազ Վահագն Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: -Արմավիրի մարզի դատախազության դատախազ Անի Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: -Արարատի մարզի դատախազության դատախազ Ահարոն Սաֆարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: -Նարինե Չիչակյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Նորայր Շահինյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Վազգեն Մկրտչյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Դավիթ Նավասարդյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետի պաշտոնին՝ ազատվելով նույն բաժնի ավագ դատախազի պաշտոնից: -Վազգեն Վարդանյանը նշանակվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի պետի պաշտոնին՝ ազատելով նույն բաժնի ավագ դատախազի պաշտոնից: -Կապանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Գարեգին Իսախանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: -Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Վահե Եզեկյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02